11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բերքը հարյուր տոկոսով վնասվել է. Փարպիի համայնքապետ

«Խնձորի այգիները, խաղողը, ձմերումը, վարունգը, պոմիդորը ամբողջությամբ կարկրահարվել են: Բերքը հարյուր տոկոսով վնասվել է», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզի Փարպի համայնքի համայնքապետ Իշխան Առաքելյանը:   Վերջինս ընդգծեց՝ դեպի Օրանավանավան տանող հատվածում կարկուտն ավելի սաստիկ է տեղացել, բայց, բարեբախտաբար, գյուղի մի հատվածում կարկուտ չի տեղացել ու բերքը չի վնասվել:

Պայթյուն Թուրքիայում․ կան զոհեր

Թուրքիայի հարավ-արևելքում  գտնվող Հաքքարի նահանգում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով չորս զինծառայողներ են զոհվել, կա մեկ վիրավոր, հայտնում է ТАСС գործակալությունը։ Միջադեպի մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, հայտնի չէ նաեւ պայթյունի հեղինակը։

Ձվի չափ կարկուտ ու փոթորիկ Եղվարդում/վիդեո/

«Ձվի չափ կարկուտ է տեղում, ահավոր վիճակ, մրգատու ծառերը արմատախիլ գետնին են ընկնում: Մարդիկ վախենում են, քանի , որ հոսանք էլ չկա»,-Henaran.am-ի խմբագրությունը ահազանգ ստացավ Եղվարդ քաղաքից: Մեր զրուցակից Ալվարդ Սարդարյանը տեղեկացրեց, որ կարկտախառն քամին տանիքներ է պոկում: «Երեկ էլ ահավոր վիճակ էր: Սելավը հոսում է փողոցներով: Առավոտ է, բայց ոնց որ գիշեր լինի՝ երկինքը […]

Հորդառատ անձրևի պատճառով ջրալցվել են «Տանձուտ» գետի մերձակա տնակները

Հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու  մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցի թիվ 5-3-2-2 տնակային ավանում գտնվող տնակներից մեկը ամբողջությամբ ջրալցվել է: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հորդառատ անձրևի պատճառով «Տանձուտ» գետի ափը (մոտ 2մ) ճեղքվել է, ինչի հետևանքով ջրալցվել են գետամերձ տնակները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:  

Անմիջապես «վազեք» Քրիստոսի մոտ

Երբ թշնամին հարձակվի ձեր վրա, մի՞ թէ կսպասեք մինչև որ այն ձեզ պաշարի: Երբ զգում էք որ չարը վատ մտքերով հարձակվում է ձեր վրա, անմիջապես մտքով «վազեք» Քրիստոսի մոտ: Տեսե՞լ էք, երբ փոքր երեխան հաչող շուն է տեսնում, նա չի սպասում մինչև որ շունը հասնի իրեն, այլ «Պաաաա՛պ» գոռալով վազում է Հոր մոտ: Ձեզանից ո՞ր […]

Հրդեհ ֆինանսների նախարարությունում

Երեւանում Ֆինանսների նախարարության շենքի տանիքում հուլիսի 10-ին ժամը 22:20-ի սահմաններում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»-ից: Նախնական տվյալներով՝ այրվել է 1000-1500 ք.մ. տարածք: Հրդեհի պատճառները դեռեւս հայտնի չեն: Նշենք, որ դեպքի վայրում շարունակում են աշխատել 13 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման […]

Հորդառատ անձրեւները վնասել են մի շարք շենք-շինություններ, ընկել են ծառեր. ԱԻՆ

Հանրապետությունում հուլիսի 10-ի երեկոյան տեղացած հորդառատ անձրեւներն ու ուժեղ քամին մեծ վնաս են հասցրել: ԱԻՆ-ի փոխանցմամբ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ տեղացած հորդառատ անձրեւներն ու ուժեղ քամին վնասել են մի շարք շենք-շինություններ, ընկել են ծառեր: ԱԻՆ աշխատակիցները մեկնել են ահազանգերի հետքերով: Բնակչությանը հասցված վնասի չափը ճշտվում է: Նշենք, որ նախօրեին ժամը 21:00-ի […]

Թուրքիան հայտ է ներկայացրել լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու համար

Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը միասին հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար։ «Բարակ հացի պատրաստման մշակույթը» անունը կրող հայտի վերաբերյալ որոշումը պարզ կդառնա Եթովպիայում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի 11-րդ միջակառավարական կոմիտեի ժողովի ժամանակ։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության պաշտոնյանները նշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված