15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սիրելի ԱՄՆ-ում ապրող հայրենակիցներ, ախպոր պես, թողեք մեր յուղով տապակվենք…

Զարգացած երկրներից ԱՄՆ-ը ամենխիստ հակաահաբեկչական օրենսդրությունն ունի: ԱՄՆ որոշ նահանգներում մարդկանց ահաբեկելը, նույնիսկ հեռախոսով բռնության սպառնալիք հնչեցնելը հաճախ ավելի մեծ պատժաչափ է ենթադրում քան սպանությունը: Ամերիկացիները երբեմն կատակով ասում են, որ եթե մեկին հեռախոսով ասել ես ՛՛քեզ կսպանեմ՛՛ ավելի լավ կլինի սպանես, որովհետև այդպես հնարավոր է ավելի քիչ կնստես սպանության համար, իսկ ահաբեկելու համար որոշ […]

Ստեղծված իրավիճակն, իհարկե, հնարավոր չէ դրական գնահատել. Վարդան Բոստանջյան

  «Ստեղծված իրավիճակն, իհարկե,  հնարավոր չէ դրական գնահատել: ՀՀ-ում հարաբերական կայունություն կար: Դա ոչ լիարժեք այս զարգացումների համար լավ էր: Չէի ցանկանա, որ մեր երկիրն այսպիսի իրավիճակում հայտնվեր: Հայտնի է՝ իրենց հայտրենասիրական մղումներից ելնելով ու ինչ-որ տեղ նաև  անելանելի վիճակում հայտնվելով՝ նրանք այս քայլին են գնացել: Բայց, այդուհանդերձ, սյս պահին մենք պիտի հանդես բերենք հանդուրժողականություն», […]

Հանձնվեք իշխանություններին.ոստիկանության առաջարկը

«Այս պահի դրությամբ ՊՊԾ գնդում պատանդի կարգավիճակում կա հինգ ոստիկան»,- այսօր՝ հուլիսի 18-ին, Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց  ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։ Հիշեցնենք, որ պատանդների թվում են ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հունան Պողոսյանը նախօրեին ազատ արձակված ոստիկանի ինքնության մասին որեւէ տվյալ չի նշել, միայն ասել է, որ  նա պարեկապահակային […]

Ահաբեկչությունն արդարացումներ չունի. Վահան Բաբայան

«Ես կարծում եմ՝ բանականություն ունեցող յուրաքանչյուր մարդ, որ մտածելու կարողություն ունի, այդ ռազմական գործողությունները որոկում է որպես ահաբեկչական ակտ: Այլ կեչպ չի կարելի դա մեկնաբանել: Յուրաքանչյուր երկրում տարբեր ժամանակներում տեղի են ուզենում ահաբեկչական տարբեր գործողություններ, որոնք մեկնաբանվում կամ արդարացվում են այս կամ այն գաղափարներով: Բայց ահաբեկչությունն արդարացումներ չունի»,- անդրադառնալով  երեկ վաղ առավոտյան տեղի ունեցած զինված […]

Ալմաթիում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա․ կան զոհեր /ֆոտո 18+, վիդեո/

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անհայտ անձինք զինված հարձակում են գործել ոստիկանների վրա, ինչի արդյունքում երկու ոստիկան է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ։ Նշվում է, որ հանցագործներից մեկին հաջողվել է ձերբակալել, մյուսների նկատմամբ հեռախուզում է հայտարարվել։ Տեղի ունեցածը որակվել է իբրեւ ահաբեկչություն, քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։

Երեւանում ոստիկանության մասնաշենքի գրավման առնչությամբ քրեական գործ է հարուցվել

Երեւանում ոստիկանության մասնաշենքի գրավման առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացանք , որ րեական գործը ԱԱԾ Քննչական վարչության վարույթում է։ Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: […]

Մեր դիրքերը Թուրքիայի հեղաշրջման փորձի ներքո ամրապնդվեցին իրանցիների աչքերում.իրանագետ/վիդեո/

Իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հայ-իրանական հարաբերություններին և նշեց, որ առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում հնարավոր է արդեն անցում կատարվի ոչ վիզային ռեժիմին: «Արդյունքում զգալիորեն կավելանա զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, որը կլինի ոչ միայն Երևանի ուղղությամբ»,-նշեց իրանագետը: Անդրադառնալով թուրք-իրանական հարաբերություններին որպես Հայաստանի համար մրցակից, Վարդան Ոսկանյանն ասաց, որ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման […]

Արթուր Աբրահամը հաղթեց նոկաուտով

Բեռլինում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և նորվեգացի Թիմ-Ռոբին Լիհաուգի մենամարտը: 8-րդ ռաունդում Արթուր Աբրահամը հաղթեց նոկաուտով: Սա Արթուր Աբրահամի 50-րդ հոբելյանական մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում և 30-րդ նոկաուտով հաղթանակը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված