15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հանձնվեք իշխանություններին.ոստիկանության առաջարկը

«Այս պահի դրությամբ ՊՊԾ գնդում պատանդի կարգավիճակում կա հինգ ոստիկան»,- այսօր՝ հուլիսի 18-ին, Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց  ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ պատանդների թվում են ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Հունան Պողոսյանը նախօրեին ազատ արձակված ոստիկանի ինքնության մասին որեւէ տվյալ չի նշել, միայն ասել է, որ  նա պարեկապահակային ծառայության աշխատակից է, եւ նրան ազատ են արձակել համապատասխան բանակցությունների միջոցով։

Հունան Պողոսյանը վստահեցրել է, որ երկուստեք պահանջների առումով ոչինչ չի փոխվել. «Մեր եւ իրենց պահանջների առումով ոչինչ առայժմ չի փոխվել»։

Փոխոստիկանապետը ընդգծել է, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ բանակցություններ չեն ընթանում։

Հունան Պողոսյանը հիշեցրել է իրենց պահանջը եւ նշել, որ փոխզիջումները պետք է լինեն երկուստեք. «Բանակցում ենք մի բանի շուրջ՝ հանձնել պատանդներին, դադարեցնել իրավիճակի հետագա սրումը եւ հանձնվել իշխանություններին։ Փոխզիջումների գնալու տարբերակը պետք է լինի երկուստեք, եթե իրենց կողմից լինի համապատասխան ադեկվատ քայլ, կլինի նաեւ մեր կողմից»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ