22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեր դիրքերը Թուրքիայի հեղաշրջման փորձի ներքո ամրապնդվեցին իրանցիների աչքերում.իրանագետ/վիդեո/

Իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հայ-իրանական հարաբերություններին և նշեց, որ առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում հնարավոր է արդեն անցում կատարվի ոչ վիզային ռեժիմին:

«Արդյունքում զգալիորեն կավելանա զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, որը կլինի ոչ միայն Երևանի ուղղությամբ»,-նշեց իրանագետը:

Անդրադառնալով թուրք-իրանական հարաբերություններին որպես Հայաստանի համար մրցակից, Վարդան Ոսկանյանն ասաց, որ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը ցույց տվեց, որ Թուրքիան վտանգավոր, անկայուն և անկախնատեսելի երկիր է և ունի մի շարք չլուծված հարցեր:

«Մեր դիրքերը Թուրքիայի հեղաշրջման փորձի ներքո ամրապնդվեցին իրանցիների աչքերում»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ