ՊՊԾ գունդը գրավելիս վիրավորված գնդապետ Արամ Հովհաննիսյանի վիճակը բավարար է

«Զինված անձանց կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ վիրավորված՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վիճակը բավարար է»այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ Սեւակ Շահբազյան: «Հիվանդը որովայնի հրազենային վնասվածք է ունեցել, վիրահատվել է, որովայնից բեկորը հեռացվել է: Ներկա պահին գտնվում է հետվիրահատական շրջանում, վիճակը բավարար է»,- նշեց բժիշկը: Սեւակ Շահբազյանը տեղեկացրեց, […]