13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ուժն է ծնում իրավունք. սահմանապահ աղջնակը զայրացած է /վիդեո/

Սահմանային Չորաթան գյուղի փոքրիկ  բնակչուհի Մարիաննա Ուդումյանը բազմաթիվ անգամ է երգել՝  հենց սահմանին  կանգնած: Գյուղում ասում են՝ Մարիաննան իր երգով թուրքի ականջը ծակում է : Այս անգամ Մարիաննայի երգի մեջ զայրույթը առավել շատ էր: Նա բոլոր հայերին համախմբման է հրավիրում: «Զարթիր լաո»,-հատուկ Henaran.am-ի ընթերցողի  համար երգեց սահմանապահ աղջնակը: Մանրամասները` տեսանյութում:

Բերման է ենթարկվել խարդախության մեղադրանքով հետախուզվողը

Հուլիսի 22-ին՝ ժամը 21.25-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել և բերման են ենթարկել 1957 թ. ծնված Արթուր Ե.-ին, որը 2014 թ. նոյեմբերի 22-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Նախագահ Յոախիմ Գաուկին

  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին՝ Մյունխենում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:   «Բարեկամ գերմանացի ժողովրդին պատուհասած այս ողբերգությունը ևս մեկ անգամ ընդգծեց միջազգային համախմբվածության կարևորությունը՝ արմատախիլ անելու ծայրահեղականության բոլոր դրսևորումները: Վշտի և կորստյան այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին […]

Այո, առյուծասիրտ տղերք են, բայց…

«Ես մի բան եմ ուզում,որ մեր մտավորականերից կլինեն ժողովրդից կլինեն պետական մարմիններից կլինեն`էն մարդիկ`ովքեր,որ կոնկրետ հարց լուծող չեն էտ մարդիկ կրակի վրա թող բենզին չլցնեն,որովհետև սա պետության հույսի հետ կապված բանա»,-Henaran.am-ի թղթակցի հետ ունեցած զրույցում`նկատի ունենալով հուլիսի 17-ին մի խումբ զինված մարդկանց կողմից ՊՊԾ գնդի գրավումը և բարձրացած ապսամբությունը ասաց`տավուշցի ազատամարտիկ`Սեյրան Չիլինգարյանը: «Այո, առյուծասիրտ տղերք […]

ԵՄ-ն հստակ չի դատապարտել երեւանյան հանցավոր գործողությունները․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների առիթով ԵՄ-ի հայտարարությանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցի ընթացքում մենք գնահատական տվեցինք Երեւանում ծավալվող ողբերգական իրադարձությանը: Ուշադրություն դարձրեցինք այդ դեպքերի կապակցությամբ Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության հայտարարությանը, որը համաձայնեցված էր երկրում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ։ Զարմանալի կերպով այդ […]

«Սասնա ծռեր» խումբը ազատ է արձակել 2 ոստիկանի

Ոստիկանության պարեկապահակային գնդի վրա  հարձակումից 7 օր անց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հանդիպում է ունեցել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ: Արդյունքում` պատանդ պահվող ոստիկաններից երկուսը՝ լեյտենանտ և սերժանտ, արդեն ազատ են արձակվել: Նրանք շուտով կմիանան իրեն ընտանիքներին: Բարձրաստիճան մյուս երկու ոստիկանները՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ […]

Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկվել 44-ամյա օտարերկրացի

Հուլիսի 22-ին, ժամը 16.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աբովյան փողոցի թիվ 46 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 44-ամյա օտարերկրացու: Վերջինս  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո բազմաթիվ դատավորներ և դատախազներ են ձերբակալվել

Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո ընթացող հետաքննության շրջանակներում բերման են ենթարկվել  «Anadolu» արդարադատության պալատում աշխատող 110 դատավոր և 99 դատախազ:  Ըստ թուրքական «Sabah» պարբերականի`բերման ենթարկված 83 կասկածյալներից  52-ը ձերբակալվել են  «զինված կազմակերպության անդամ լինելու», ինչպես նաև  «ուժի և բռնության ճանապարհով Թուրքիայի հանրապետության կառավարությանը լուծարելու փորձի» մեղադրանքներով: Աղբյուրը հաղորդում է, որ  Թուրքիայի Սուլհ կոչվող պատիժների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված