06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԵՄ-ն հստակ չի դատապարտել երեւանյան հանցավոր գործողությունները․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների առիթով ԵՄ-ի հայտարարությանը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցի ընթացքում մենք գնահատական տվեցինք Երեւանում ծավալվող ողբերգական իրադարձությանը: Ուշադրություն դարձրեցինք այդ դեպքերի կապակցությամբ Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության հայտարարությանը, որը համաձայնեցված էր երկրում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ։

Զարմանալի կերպով այդ փաստաթղթում տեղ չեն գտել հստակ դատապարտումներ, որոնք կդատապարտեին հանցավոր գործողությունները՝ ոստիկանության ստորաբաժանման շենքի վրա զինված հարձակումը, ոստիկանի սպանվելը, պատանդներ վերցնելը։

Դրա փոխարեն նկատելի շեշտադրում է արվել իշխանություններին ուղղված պահանջների վրա՝ պահպանել «համաչափություն» եւ հետաքննել «ոստիկության ոչ իրավաչափ գործողությունները»։

Դժվար է ազատվել այն զգացումից, որ Եվրամիության դիվանագետները բացահայտորեն համակրում են են Հայաստանի այն ուժերին, որոնք ձգտում են «խարխլել» ներքաղաքական իրավիճակը»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ