06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ժիրայր Սեֆիլյանն այս պահին Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում

«Հասել ենք կարևոր կետի. խաղաղ ա, հանդարտ` երկու կողմերի կողմից: Սա հաջողություն էր: Համոզված եմ` թե իշխանությունները, թե տղաները կպահպանեն անդորրն ու քաղաքակիրթ լուծումներ կտան հարցերին, որոնք բարձրացրել են տղաները»,- քիչ առաջ  լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասայանը: Հարցին` Սերժ Սարգսյանն է խնդրել լինել միջնորդ, նշեց. «Ինձ որևիցէ մեկը չի […]

Պարգևատրվել են բազմազգ զորավարժությանը մասնակցած բուժծառայողները

    Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պարգևատրվել են մարտի 29-ից ապրիլի 22-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում անցկացված «Միաձուլված սուր 2016» բազմազգ զորավարժությանը մասնակցած և աչքի ընկած բժիշկները, բուժքույրերը և բուժակները։ Ողջունելով զորավարժության մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրիամովը շնորհակալություն են հայտնել բուժծառայողներին […]

Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցից զինծառայող է զոհվել․ ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 23-ին, ժամը 10:55-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը:   ԼՂՀ ՊՆ-ն կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հուլիսի 24-25-ին, 28-ին‵ շրջանների մեծ մասում, 26-27-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում հուլիսի 24-28-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ. արագությամբ:

Հայերին սիրող Օզդեմիրը հիմա էլ գյուլենականների սիրահար է դարձել․ թուրքական ԶԼՄ

Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման գործում լուրջ դերակատարում ունեցած թուրքական ծագումով պատգամավոր Ջեմ Օզդեմիրը կրկին հայտնվել է թուրքական լրատվամիջոներից հարձակման թիրախում: Այս անգամ պատճառը ոչ թե Հայոց ցեղասպանության բանաձևի սատարումն է, այլ Էրդողանի վարչակազմի կողմից հալածվող գյուլենականների հարցը: Միջանկյալ նշենք, որ թուրքական իշխանությունները հենց գյուլենականներին են մեղադրում հուլիսի 15-ին կազմակերպված պետական […]

‎Գարեջրի‬ օգտակար հատկությունները

Գիտնականները պարզել են, որ գարեջրի առանցքային բաղադրիչը կարող է օգտագործվել քաղցկեղի և այլ հիվանդությունների դեմ պայքարում: Այս մասին հայտարարել են ամերիկացի գիտնականները: Պարզվում է, որ գարեջուրը բարերար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա՝ կանխելով բազմատեսակ բակտերիաների աճը: Այժմ գիտնականներն աշխատում են անհրաժեշտ տարրերը լաբորատորային պայմանաներում սինթեզելու ուղղությամբ: Նրանք հայտարարում են, որ մոտ են իրենց նպատակին:

Մարդասպանը կին է եղել․ ինչպես են հայտնի լրագրողի մեքենայում ռումբ տեղադրել /վիդեո/

Համացանցում է հայտնվել այն պահը, թե ինչպես են ռումբ տեղադրում լրագրող Պավել Շերեմետի մեքենայում։ Հիշեցնենք, որ Կիեւի կենտրոնում պայթեցրել էին Շերեմետի մեքենան, ինչի արդյունքում նա զոհվեց։  Տեսանյութում երեւում է, թե ինչպես է մարդասպանը ռումբը տեղադրում մեքենայում։ Ընդ որում, կադրերից երեւում է, որ մարդասպանը կին է։ Տեսակետ կա, որ նա տղամարդ հանցակից ունի։

«Սասնա ծռեր» խմբի անդամնեն ազատ են արձկել Վարդան Եղիազարյանին եւ Վալերի Օսիպյանին

ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամնեն ազատ են արձկել վերջին երկու պատանդներին՝ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Հիշեցնենք`  ավելի վաղ ազատ էին արձակվել եւս երկու պատանդներ: Վարուժան Ավետիսյանը հանդիպում է ունեցել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ եւ որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված