Գյումրու ու Վանաձորի ավագանու ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին

Գյումրու ու Վանաձորի ավագանու ընտրությունները պաշտոնապես նշանակվել են հոկտեմբերի 2-ին։ Նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ առաջին անգամ ՏԻՄ ընտրությունները կկայանան բացառապես համամասնական համակարգով՝ կուսակցական ցուցակներով։ Իսկ հոկտեմբերի 2-ին ընտրված ավագանու խորհուրդները ձայների մեծամասնությամբ կնշանակեն Գյումրիի եւ Վանաձորի նոր քաղաքապետերին։ Ավագանու յուրաքանչյուր խորհուրդ կունենա 33 անդամ։ Կուսակցական ցուցակների առաջադրումը կսկսվի ընտրություններից 45 օր առաջ եւ կավարտվի 35 […]