08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո բազմաթիվ դատավորներ և դատախազներ են ձերբակալվել

Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո ընթացող հետաքննության շրջանակներում բերման են ենթարկվել  «Anadolu» արդարադատության պալատում աշխատող 110 դատավոր և 99 դատախազ:  Ըստ թուրքական «Sabah» պարբերականի`բերման ենթարկված 83 կասկածյալներից  52-ը ձերբակալվել են  «զինված կազմակերպության անդամ լինելու», ինչպես նաև  «ուժի և բռնության ճանապարհով Թուրքիայի հանրապետության կառավարությանը լուծարելու փորձի» մեղադրանքներով:

Աղբյուրը հաղորդում է, որ  Թուրքիայի Սուլհ կոչվող պատիժների դատարանը օգտվելով Թուրքիայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածից,  պայմանականորեն բաց է թողել բերման ենթարկված 31 դատախազի և դատավորի: Նշվում է, որ այժմ փախուստի մեջ են գտնվում ևս 11 կասկածյալ:

Ավելի վաղ վերոնշյալ դատախազության ցուցումով  «Anadolu» արդարադատության պալատից բերման էին ենթարկվել 39 դատախազ և 71 դատավոր:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ