09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մասիս գյուղում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 2-ին, ժամը 10.30-ին, Արարատի մարզի Մասիս գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1985 թ. ծնված Վարդան Վ.-ին, որը հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով):

Հուլիսի 22-28-ը մայրաքաղաքում ծնվել է 482 երեխա

Հուլիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 482 երեխա՝ 289 տղա, 193  աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 31756  քաղաքացի:

ՀՔԱՎ տեղեկանքը՝ ՊՊԾ գնդի գրավումից հետո իրավապահ մարմինների գործողությունների մասին

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն  է հավաքագրել` «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավմանը հաջորդած 14 օրերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ: ՀՔԱՎ գրասենյակի փոխանցմամբ, մասնավորապես` պաշտոնական աղբյուրներից, ԶԼՄ-ներից եւ քաղաքացիներից տեղեկատվություն է հավաքվել 2016 թ. հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում բերման ենթարկված, ձերբակալված եւ հետագայում […]

Արտարժույթի փոխարժեքը հայաստանյան բանկերում

Ըստ Rate.am կայքի՝ ԱՄՆ մեկ դոլարն այսօր գնվում է նվազագույնը 473 դրամ և վաճառվում է 477 դրամ փոխարժեքով։ Առավելագույնը մեկ դոլարը գնվում է 475.50 դրամ և վաճառվում է 478.50 դրամ փոխարժեքով։ Մեկ եվրոն հայաստանյան բանկերում գնվում է նվազագույնը 526 դրամ և վաճառվում 535 դրամ փոխարժեքով։ Առավելագույնը մեկ եվրոն գնվում է 532 դրամով և վաճառվում 540 […]

Վիրավոր ոստիկանի առողջական վիճակը վատացել է

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում  հուլիսի 17-ին զինված հարձակման ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով  ծանր վիրավորում ստացած ոստիկանի  առողջական վիճակը այսօր վատթարացել է։ Այս մասին  տեղեկացանք  առողջապահության նախարարության  լրատվական վարչությունից։ Հուլիսի 17-ի եւ դրան հաջորդած դեպքերի հետեւանքով տուժածներից այս պահին հիվանդանոցում է գտնվում 16 մարդ, որից 3-ը՝ ոստիկան: Նշենք, որ ոստիկանը կրծքային-որովայնային հրազենային վիրավորում  էր ստացել  […]

Հաշմանդամություն ունեցող երեխան պետք է Հայաստանում տեսնի իր ապագան/վիդեո/

«Վիճակագրությունը շատ թերի է հաշմանդամություն ունեցող անձանց մասով` ունենք ինչ-որ թվեր, ըստ որի 202 000-ից ավել գրանցված մարդ կա, որպես հաշվանդամ, որից մոտավորապե 8 000-ը մանկահասակ երեխաներ են»,-այսօր`օգոստոսի 3-ին,«Հենարան»մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց`հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող`«Ունիսոն»Հկ նախագահ Արմեն Ալավերդյանը: ՀԿ նախագահը նշեց նաև, որ շատ կարևոր է մինչև խնդիրների լուծմանը անցնելը հասկանալ, թե […]

Ուիլշերը վնասվածք է ստացել

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Ջեք Ուիլշերը վնասվածք է ստացել: «Ջեքը ծնկի վնասվածք է ստացել, բայց հուսով եմ՝ շուտ կապաքինվի: Հույս ունեմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- Goal.com-ը փոխանցում է Վենգերի խոսքը:

«Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են

«Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են։ Այս մասին տեղեկացնում է «Սասնա ծռերի» շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանական խմբի անդամ Արայիկ Պապիկյանը: Նշենք,որ «Սասնա ծռերի» բոլոր անդամներին առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Նույն մեղադրանքն է […]

Գյումրիի ռուսական ռազմակայանից զինծառայող է փախուստի դիմել

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանից զինծառայող է փախուստի դիմել, որին ռազմակայանի ծառայողները հայտնաբերել են եւ վերադարձրել ռազմակայանի տարածք: «Պայմանագրային զինծառայողի հարազատներից են ժամանել Հայաստան, եւ նա դուրս է եկել զորամասի տարածքից: Ռուսական կողմը զինծառայողին հայտնաբերել է ու նորից զորամաս վերադարձրել: Նա զորամասը լքելիս զենք, սպառազինություն չի ունեցել»,-տեղեկացնում են  ոստիկանությունից: Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ եւս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված