Մահացել է Ռումինիայի թագուհին

92 տարեկանում, Շվեյցարիայում մահացել է Ռումինիայի թագուհի Աննան: Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru-ից: Աննան մահացել է հիվանդանոցում հարազատների շրջապատում: Վերջին շաբաթների ընթացքում նրան ամեն օր այցելել է ամուսինը` 94-ամյա թագավոր Միխայը: Թաղման արարողությունը տեղի կունենա Ռումինիայում, Կուրտյա դե Արջեշ քաղաքում, որտեղ գտնվում են ռումինական թագավորների դամբարանները: