16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

Քիմ Քարդաշյանը ներկայացրել է նոր ոճը /լուսանկարներ/

Քիմ Քարդաշյանը նոր ոճ ունի։ Աստղն արդեն գրեթե չի փորձարկում ոճի հետ և հավատարիմ է մնում ընտրությանը: Բայց Քիմն էլ երբեմն փոփոխություններ է ցանկանում, օրինակ սանրվածքն է ձևափոխում: Երբեմն նա շիկահեր է դառնում, իսկ երբեմն էլ կարճ կտրում է մազերը: Հիմա նորից եկել է թարմության ժամանակշրջանը: Քարդաշյանը ցուցադրել է նոր կերպարը:  

Արմեն Մարտիրոսյանը երկու ամսով կալանավորվել է

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով հուլիսի 29-ին ձերբակալված  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր՝ օգոստոսի 2-ին երկու ամսով կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով սահմանված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով:  

Հովսեփ Խուրշուդյանը կալանավորվել է

Սարի թաղից հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով բերման ենթարկված «Ժառանգություն» կուսակցության անդամ  Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ օգոստոսի 2-ին որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հովսեփ Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։ Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին քրեական գործ էր հարուցվել հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երեւանի Էրեբունի եւ […]

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:  Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է […]

Ժիրինովսկին թքած ունի Հայաստանի վրա

Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության ղեկավար Վ.Ժիրինովսկին կրկին աչքի է ընկել իր հակահայկական կեցվածքով…Պատասխանելով Life հեռուստաընկերության լրագրողի հարցերից մեկին,որը վերաբերվում էր Հայաստանին,իրեն բնորոշ անդաստիարակ ոճով Ժիրինովսկին պատասխանել է.”Թքած Հայաստանի վրա ևս…”Լրագորղուհու այն դիտարկմանը,որ Հայաստանում Ռուսաստանը ունի ռազմաբազա,Ժիրինովսկին արձագանքել է.”Աստված հետները…Կթքեն մեր վրա…Դուրս կբերեն բազան…Ոտքերներիս տակ կընկնեն,որ հետ տանենք բազան…Այդ բազան իրենց փրկությունն է…Երկու կողմից նրանց կջնջեն՝մի կողմից […]

Ինչո՞ւ է Բաղրամյանում՝ ինքահրկիզվել տղամարդը. ՀԺ

«Թերթը զրուցել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու քրոջ հետ: Վերջինս փոխանցել է, որ եղբայրը «Սասնա ծռերի» հետ առնչություն չի ունեցել և նրա բողոքի այս ակցիան Էլ դատավորների անարդարության պատճառով Է: Իրացման գոտում գտնվող իրենց հայրական տունը ապամոնտաժվել Է, և դրա փոխարեն նոր բնակարան պետք Է ստանային։ Բայց եղբոր աղջիկը խաբեությամբ ու հզոր […]

Քրեական կապերն են օգտագործվել՝ բժիշկներից մեկին ազատելու համար.Ժողովուրդ

«Շուրջ 4 օր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա ծռեր» խմբավորման անդամները պատանդ էին պահել այնտեղ ժամանած շտապօգնության բժիշկներ Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Նորայր Թևանյանը «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի նախագահ Նորայր Թևանյանի ազգականն Է՝ քրեական աշխարհում հայտնի ախալակցի Նորոյի։ Մեր տեղեկություններով՝ «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի նախագահ Նորայր […]

Ջուր չի լինի

Երեւան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս. թ. օգոստոսի 2-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի, Չաուշի փողոցի, Բաշինջաղյան 188 192, 196, 198, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6, 8, 10, 12 եւ Մազմանյան 5, 5/9 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված