20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Օձուն գյուղի 30 ամյա բնակչի դին հայտնաբերվել է ձորում

Լոռու մարզում սեպտեմբերի 19-ի առավոտյան անհետ կորած, Օձուն գյուղի 30-ամյա բնակչին փրկարարները ժամեր առաջ մահացած է հայտնաբերել: Հիշեցնենք, որ  Թումանյանի հրշեջ-փրկարար ծառայություն սեպտեմբերի 20-ին ահազանգ էր ստացվել, որ սեպտեմբերի 19-ի առավոտյան Օձուն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Սեւակ  Այվազյանը գնացել է հարակից դաշտերը և չի վերադարձել: Այս օրերին որոնողական աշխատանքներին մասնակցել են 8 փրկարար, ոստիկանության Ալավերդու բաժնի […]

Սպանվել է ԻՊ-ի ամենահայտնի թուրք ահաբեկիչը

Սիրիայի Ռաքքա քաղաքում սպանվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության թուրք ամենահայտնի զինյալը` Իսրաֆիլ Յըլմազը: Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հղում անելով «New York Times» թերթին, նշում է, որ 28-ամյա Յըլմազը՝ ծնված Թուրքիայի Ադանա քաղաքում, բնակվում էր Նիդերլանդներում: Նախքան ԻՊ-ին անդամագրվելը, ծառայություն է անցել  Նիդերլանդների զինված ուժերում: Բանակի շարքերը նա լքել էր 2013թ. և մեկնել Սիրիա […]

Սերժ Թանկյանը կոչ է անում

Հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ: Իր Facebook էջում Թանկյանը հրապարակել է «Արդարություն Հայաստանում» հանրագրի հղումը (https://www.change.org /p/justice-within-armenia): «Մենք պետք է օգտվենք հնարավորությունից՝ նշելու այս փոքր բայց հրաշալի ազգի որոշ հաջողություններ, միեւնույն ժամանակ լուծելու հրատապ ու կարեւոր խնդիրներ: Անկախությունը ոչինչ չի նշանակում, երբ բնակչության զգալի մասը դժգոհ է: Հենց այդ պատճառով […]

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ֆլեշ մոբեր ամբողջ հանրապետությունում

Այսօր՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը, «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ վերաթողարկվել է ուղիղ 25 տարի առաջ այս օրերին տպագրված «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի համարը, որտեղ զետեղված են ՀՀ անկախության հանրաքվեի արդյունքները, անկախությանը նվիրված այլ նյութեր։ «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի 1991թ. սեպտեմբերի 23-ի պատմական համարի 30 հազար օրինակները բաժանվում են Երևանում և ՀՀ բոլոր […]

«Ես ընդհանրապես բոլորի հետ եմ լեզու գտնում» (վիդեո)

«Կարծում եմ, որ այս պահին ուղղակի պետք է այստեղ լինեի, որևէ այլ տրամաբանություն չկա: Նպատակահարմար գտան, եղավ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված իր վերանշանակումը: Դիտարկմանը, որ 3 վարչապետերի հետ էլ կարողացել է «լեզու գտնել» ու աշխատել, նա արձագանքեց. «Ես ընդհանրապես բոլորի հետ […]

Սոֆիայում տեղի է ունեցել հանրապետական մաղթանք՝ ի զորացումն եւ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության 25-ամյա տարեդարձի /ֆոտո/

Ս/թ սեպտեմբերի 20-ին Սոֆիայի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի և մասնակցությամբ հոգևոր դասի, տեղի է ունեցել երեկոյան աղոթք և Հանրապետական մաղթանք ի զորացումն և ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության 25-ամյա տարեդարձի: Հավարտ մաղթանքի, առաջնորդ Հայր Սուրբը շնորհավորելով ներկաներին` իր քարոզում անդրադարձել է ինչպես հոգևոր կյանքի, այնպես էլ տոնի կարևորությանն ու […]

«Մենք առաջարկել ենք սակագների մեթոդաբանությունը փոխել». վարչապետը` գազի ու էլեկտրաներգիայի սակագներից

ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը օրեր առաջ Կառավարության նիստի ժամանակ հանձնարարել էր վերանայել էլեկտրաէներգիայի և գազի սակագները: Այսօր լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե ինչ եզրահանգման են եկել: «Մենք առաջարկել ենք սակագների մեթոդաբանությունը փոխել, տարանջատել սոցիալապես անապահվին ոչ սոցիալապես անապահովից»,-ասաց նա: Կարեն Կարապետյանի խոսքով՝ կարող է նաև հաշվի առնեն որոշակի բիզնես ոլորտների համար սահմանված սակագները: «Մասնավորապես ջերմոցներ, […]

Զորահանդեսն ավարտվեց

Հանրապետության հրապարակում ավարտվեց  անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը: Զորահանդեսն ավարտվեց Պաշտպանության նախարարության պատվավոր պահակախմբի վաշտի եւ միացյալ նվագախմբի շարաերթով: Ինչպես միշտ հանդիսատեսին անտարբեր չթողեց Պատվո պահակախմբի վաշտի զինծառայողների շարժումների ճշգրտությունը, կազմակերպվածությունը եւ համակարգվածությունը: Զորահանդեսի ավարտից հետո Հանրապետության հրապարակ վազեցին հարյուրավոր երեխաներ, որոնք խորհրդանշում են խաղաղությունը եւ «ո՛չ պատերազմին» հավերժական կարգախոսը: Երեխաները կավճով ասֆալտին խաղաղ կյանքի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված