09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Նախարարները քննարկեցին Ֆրանկոֆոնիայի երևանյան նախարարական համաժողովի որոշումների կատարման ընթացքը։ Մադագասկարի արտգործնախարարը տեղեկացրեց նոյեմբերին Անտանանարիվույում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։

«Գանձասար-Կապան» – «Էրեբունի» խաղի մրցավարներն ավտովթարի են ենթարկվել

«Գանձասար-Կապան» – «Էրեբունի» ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի առաջին խաղը հետաձգվել է անորոշ ժամանակով: ՀՖՖ կայքը հայտնում է, որ հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը սեպտեմբերի 21-ի առավոտյան Երեւան-Կապան ավտոճանապարհին՝ Գորիսի մոտակայքում, ենթարկվել է ավտովթարի, որի պատճառով մրցավարները տեղափոխվել են Գորիսի քաղաքային հիվանդանոց։ Ավտոմեքենայի մեջ եղել են Գեւորգ Եղոյանը, Սարգիս Հովհաննիսյանը եւ Արմեն Խաչատրյանը։ Նրանց կյանքին վտանգ չի […]

Մայրը վառարանն է գցել ու այրել նորածին դստերը

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Խաբարովսկում։ Կինը նորածին դստերը գցել է վառարնն ու սպասել, մինչեւ նա այրվի։ Կինը 9 ամսական հղի է եղել, երբ երկունքի ցավերը բռնել են, ինքնուրույն ծննդաբերել է ու որոշել ազատվել երեխայից։ Արդյունքում նա ողջ-ողջ այրել է երեխային, սակայն կրակն այնքան ուժեղ չի եղել, որ հանցագործության հետքերը վերացնի, եւ ոստիկաններն ամեն ինչ […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչի հետ

Սեպտեմբերի 20-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ: Զրուցակիցներն անդրադարձան բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը։ Հանդիպման օրակարգում էին տնտեսական փոխգործակցության աշխուժացման հարցերը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։ Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ ընթացքող բանակցային գործընթացին։

Սարգիս Ադամյանը Գերմանիայում 3 րոպեում դուբլի հեղինակ է դարձել

Ֆուտբոլի Գերմանիայի ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) հերթական  տուրում «Շտայնբախը»  սեփական խաղադաշտում 3:0  հաշվով հաղթել է «Հոֆենհայմի»  երկրորդ թիմին: Դաշտի տերերի կազմում երկրորդ խաղակեսի սկզբնամասում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը: 23-ամյա հարձակվողն աչքի է ընկել 56-րդ ու 59-րդ րոպեներին եւ  մեկնարկային կազմում մասնակցել է ամբողջ խաղին:  Ընթացիկ առաջնությունում Ադամյանը գոլերի քանակը հասցրել է 5-ի:

Բացառիկ ճանաչողական ճանապարհորդություն դեպի Իրան

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Հայաստանի Հանրապետության, Արցախի, Չեխիայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Սիրիայի և Միացյալ Նահանգների 16 այլ հայ լրագրողների հետ միասին, ես ևս հրավիրված էի մասնակցելու «Ալիք» հայկական օրաթերթի 85-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությանը:  «Ալիքը» լույս է տեսնում Թեհրանում, 1931 թվականից:   Քանի որ սա իմ առաջին այցելությունն էր Իրան, ես […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պյեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը։ Էդվարդ […]

25 տարի է` մենք ապրում ենք ինքնիշխան պետականությամբ օժտված մեր անկախ երկրում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Անկախության տոնի էությունն ու իմաստը դուրս են մեր պետության սահմաններից, քանզի այն, համապետական տոն լինելով հանդերձ, միաժամանակ, համաժողովրդական է: Քառորդ դար առաջ հանրաքվեի միջոցով անկախություն հռչակելու իրավական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված