09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շումախերի իրավահաջորդները փոխհատուցում կստանան

Ավտոարշավորդ   Միխայել Շումախերի առողջության վերաբերյալ տարաբնույթ լուրեր են շրջանառվում։ «Bunte» ամսագրում  տեղեկություն էր տպագրվել այն մասին, որ գերմանացին կարողանում է մի քանի քայլ անել և առողջական վիճակը բարելավում է: Այնուհետև այդ լուրը  հերքվեց, իսկ Շումախերի ընտանիքը դատի տվեց պարբերականին: «Autosport»-ը հաղորդում է, որ դատարանը բավարարել է ընտանիքի հայցը: Տոիժած կողմին ամսագրի ղեկավարությունը պետք է […]

Հայ լինելը հպարտություն է. եղվարդցիները գիտեն գաղտնիքը/վիդեո/

Հայաստանի հանրապետության ողջ տարածքով այսօր թնդում է ուրախությունը: Բոլոր քաղաքներում ու գյուղերում երգ ու պար է , կենացներ, շնորհավորանք ու իրար զարկվող բաժակներ… Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում էլ Անկախության տոնը ամենաթանկն է: Ամենակարևոր այս տոնը երգ ու երաժշտությամբ, հիշողություններով ու հպարտությամբ է տոնվում: «Երազ իմ երկիր հայրենիք» վերնագրով շարադրության 13 մրցանակակիրները այսօր սեպտեմբերի 21 -ին […]

3 վարչապետներն էլ տեղին չեն օգտագործել «կախարդական փայտիկ» բառակապակցությունը

Հայաստանի 3 վարչապետներն էլ տեղին չեն օգտագործել «կախարդական փայտիկ» բառակապակցությունը: «Վարչապետներին խորհուրդ եմ տալիս «կախարդական փայտիկ» անվանումը չօգտագործել տնտեսության հետ կապված»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը: Նա գնահատական չտվեց տնտեսության ներկայիս վիճակին: : «Խորհուրդ եմ տալիս, որ տնտեսության հետ կապված կյանքում այդ բառը չօգտագործեն: Ես չգիտեմ առաջինը ով է ասել, որ մնացածը նույնպես շարունակել […]

Չկա Ադրբեջանի մի կետ, որը հասանելի չէ հայկական զենքի համար»

«Նախ բոլորին շնորհավորում եմ անկախության տոնի առթիվ, որովհետև դա մեծ պատասխանատվություն է: Իսկ ինչ վերաբերում է Կառավարությանն, ապա գործընթացի մեջ է, տեսել եք: Որոշ նախարարներ արդեն նշանակվել են, նշանակվել է փոխվարչապետը, աշխատակազմի ղեկավարը, այնպես որ սպասենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը: Նա նշեց, որ ամեն ինչ գնահատվում է աշխատանքով: Ինչ վերաբերում […]

Բրեդ Փիթն անդրադարձել է իր եւ Ջոլիի ամուսնալուծությանը

Նախօրեին ամենաքննարկվող լուրը հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ամուսնալուծությունն էր։ Լուրը տարածվելուց հետո Փիթն անձամբ արձագանքեց դրան․ «Շատ եմ ցավում տեղի ունեցածի համար, բայց հիմա ամենակարեւորը մեր երեխաների բարեկեցությունն է։ Ես խնդրում եմ լրագրողներին այս դժվար ժամանակաշրջանում հանգիստ թողնել մեզ»,- հայտարարել է նա։        

Գուշակություններով չզբաղվենք. Մովսես Հակոբյանն` իր պաշտոնից ու Իսկանդերից

«Անկախության 25 ամյակի զորահանդեսում ներկայացված զինտեխնիկայի շարքում կային Ռուսաստանի կողմից տրամադրված 200 միլիոն դոլար վարկի շրջանակներում գնված զենքերից: Միաժամանակ, ներկայացվել էին զենքեր, որոնք ձեռք էինք բերել մեր միջոցներով»,-այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: Հարցին, թե Իսկանդեր ու Սմերչ տեսակի զենքերը զսպող դեր կունենա՞ն, կհակադրվե՞ն Ադրբեջանի հարձակողական քաղաքականությանը, […]

Քեսաբահայ Հուրին եկել է հայրենիք՝ անկախության տոնը նշելու

«Ես Քեսաբից եմ եկել: Հատուկ այսօրվա համար եկա, որպեսզի վայելեմ այս շքեղ շքերթը: Այս տարի հաջողվեց, ստացվեց, որ սեպտեմբերի 21-ին լինեմ Հայաստանում: Ուրիշ տեղերում որ լինեի, չէի կարողանալու տեսնել այս ամենը, այս ուրախությունը: Ուրախ եմ, որ իմ հայրենիքում եմ անցկացնում այս տոնը», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քեսաբից հայրենիք ժամանած մեր հայրենակիցը՝ Հուրին: Մանրամասները՝ տեսանյութում:

«Անկախության սերունդ». մեկնարկել է անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգը

Մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգը: «Անկախության սերունդ» խորագրով համերգն ընթանում է Հայաստանի և Արցախի 1100 երաժիշտների մասնակցությամբ: Համերգին մասնակցում են միայն անկախության սերնդի ներկայացուցիչները: Նախագծի շրջանակում ՀՀ մարզերի, մայրաքաղաքի, Արցախի և Սփյուռքի հայ պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողներ հանդես կգան հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով: Երեկոյի ընթացքում կհնչեն նաև հատուկ Անկախության օրվա […]

Էդվարդ Նալբանդյանը ստորագրեց կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին Փարիզյան համաձայնագիրը

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբադյանը Հայաստանի անունից ստորագրեց Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Փարիզում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների գագաթաժողովի արդյունքում ընդունված համաձայնագիրը, որը նախատեսում է գլոբալ տաքացմանը դիմակայելուն ուղղված միջազգային հանրության համատեղ մի շարք քայլեր։ Անցյալ տարի Փարիզյան գագաթաժողովի բացմանը մասնակցել և ելույթ էր ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված