19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Վարուժան Ավետիսյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը շարունակվում է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդության քննությունը շարունակվում է այսօր՝ սեպտեմբերի 23-ին: Նշենք, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունը սկսվել էր սպետեմբերի 22-ին, սակայն, ուշ ժամի պատճառով՝ հետաձգվել: Վարուժան Ավետիսյանի փաստաբաններ Արա Զաքարյանն ու Մուշեղ Շուշանյանը […]

Սերենա Ուիլիամսը բաց կթողնի Չինաստանում կայանալիք մրցաշարերը

Ամերիկացի թենիսիստուհի, աշխարհի երկրորդ ռակետ Սերենա Ուիլիամսը չի  մասնակցի Չինաստանում կայանալիք մրցաշարերին: Ավելի վաղ, թենիսիստուհին  «CNN»-ի եթերում նշել էր, որ հոգնել է խաղալ տարատեսակ վնասվածքներով:   «Հիասթափված եմ, որ չեմ կարող խաղալ Ուհանում եւ Պեկինում՝ ուսիս վնասվածքի պատճառով: Վստահ եմ, որ երկրպագուներն ականատես կլինեն լավ թենիսի: Ես կկենտրոնանամ Սինգապուրի մրցաշարի նախապատրաստական փուլի վրա», – նշել է […]

Նիկոլ Փաշինյանն ընդունեց Թևան Պողոսյանի հրավերը

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել: ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանին. Հարգելի Թևան. Շնորհակալ եմ ձեր տուն այցելելու բաց հրավերի համար և սիրով ընդունում եմ, մանավանդ որ պարոն Մարուքյանի հետ որևէ անձնական խնդիր չունեմ։ Միայն մի խնդրանք-պայման. քաղաքական հարցեր չենք քննարկելու։ Քաղաքականությունը ինձ համար գործունեության հրապարակային և […]

Թուրքական լրատվամիջոցն անհանգստացած է Հայաստանի սպառազինությունում « Iskander-M»-ի առկայությունից

Թուրքական իշխանամետ «Dunyabulteni» լրատվական կայքն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրված  ռուսական արտադրության «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգին: Նշվում է, որ «Իսկանդեր-Մ»-ի կրակի արձակման առավելագույն հեռահարությունը հասնում է մինչև 500 կմ-ի: Շեշտվում է այն հանգամանքը, որ դա վտանգ է ներկայացնում տարածաշրջանի մի շարք երկրների և հատկապես Թուրքիայի Արևելյան Անատոլիա կոչվող […]

«ՀԱՍԱԿ» կուսակցությունը հրավիրում է «Ժառանգություն» կուսակցությանը քաղաքական բանավեճի

Սեպտեմբերի 23-ին` ժամը 12:00-ին, «Երկու երես» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս   «Հայաստանում տեղի է ունենում հասարակության միտումնավոր բևեռացում ազգային արժեքների ոտնահարման միջոցով: Հայաստանի անկախության 25- ամյակը որոշ անձիք փորձեցին օգտագործել ի նպաստ իրենց անձնական PR-ի» խորագրով: Բանախոսներն էին «Հանուն սոցիալական արդարության (ՀԱՍԱԿ)» կուսակցության նախագահ՝ Արման Ղուկասյանը , խորհրդի անդամներ` Ծովինար Կոստանյանը, Սևան Աղաջանյանը,Նանե Սարգսյանը և […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոլդովայի նորանշանակ դեսպան Ռուսլան Բոլբոչանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մոլդովայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռուսլան Բոլբոչանը (նստավայրը՝ Կիև): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Ընդգծելով, որ երկու երկրներն ունեն միջպետական լավ հարաբերություններ՝ Նախագահը կարևորել է բոլոր ոլորտներում համագործակցության ակտիվացումը, որի համար նա […]

Փաշինյանն ու Մարուքյանը չեն զիջում. Վանաձորում կպայքարեն միայնակ

«Քաղաքացիական պամանագիր» կուսակցությունը Վանաձորում  ինքնաբացարկ չի հայտարարել: «Իմպիչմենթի փաստաթութղթ չէր ներկայացվել Ազգային ժողով, այդ պատճառով էլ ինքնաբացարկ չհայտնեցինք: Մենք ներկայացրել էինք 3 պայման, որ Էդմոն Մարությանը պետք է հայտարարեր, որ Սերժ Սարգսյանին չի համարում ընտրված նախագահ, Սերժ Սարգսյանն անձնական պատասխանատվություն է կրում «մարտի մեկի» համար և իմպիչմենթի նախագիծ ներկայացներ Ազգային ժողով:Խնդիրն այն է, որ այդ […]

Բերման է ենթարկվել Սևանի քաղաքապետը

Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, բերման է ենթարկվել։  Այս պահին նա գտնվում է Քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում։- Henaran.am-ը Քննչական կոմիտեի Սևանի  քննչական բաժնից  տեղեկացավ , որ  նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 179-րդ հոդվածի, 2-րդ մասի, 1-ին կետի  հատկանիշներով, որն իրենից ենթադրում է պաշտոնական դիրքը չարաշահելով՝ գույքի յուրացում: Նախնական տեղեկություններով՝ անհետացել են […]

Նիկոլ ջան, Էդմոն ջան, սրտի ցավով եմ հետևում այս օրերին իրար հանդեպ կատարվող ձեր քայլերին. Թևան Պողոսյան

Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյբուքյան իր էջում բաց նամակ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին՝ վերջիններիս  հրավիրելով իր տուն՝ իր պատրաստած գինին խմելու ու մտորելու երկրի ապագայի մասին: «Հարգելի պարոնայք, Նիկոլ ջան, Էդմոն ջան, սրտի ցավով եմ հետևում այս օրերին իրար հանդեպ կատարվող ձեր քայլերին: Եթե շատ լավ չճանաչեի երկուսդ էլ, միգուցե ձայն չհանեի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված