19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Սրտատրոփ սպասում` պաշտոնանկնությունները տակից կանի․ Հրապարակ

Գլխավոր դատախազությունում սրտատրոփ սպասում են, թե ինչ կադրային փոփոխություններ է անելու Արթուր Դավթյանը: Նա արդեն մտել է գլխավոր դատախազի դերի մեջ, ինքնահաստատվել, մի քիչ էլ զարմացել նոր պաշտոնով: Սակայն կադրային փոփոխություններ դեռ չի շտապում անել: Ի տարբերություն Կոստանյանի` նա լավ դիվանագետ է եւ իր պաշտոնավարման ընթացքում կխուսափի կտրուկ քայլերից, ամեն ինչ կանի կամաց, ծածուկ, տակից: […]

Պատգամավորները եթերում ծեծել են իրար /վիդեո/

Ուկրաինայի Ռադայի երկու պատգամավորներ “Вечерний прайм” հաղորդաշարի ժամանակ դաժան ծեծի են ենթարկել իրար։ Հաղորդման մասնակիցները շտապ միջամտել են ու բաժանել պատգամավորներին, որոնք նաեւ իրար վիրավորական խոսքեր են ասել։

Հայտնի սուպերմոդելը հարվածել է երկրպագուին /ֆոտո, վիդեո/

Միլանում տեղի ունեցած բարձր Նորաձեւության շաբաթվա ընթացքում հայտնի մոդել Ջիջի Հադիդը հարվածել է երկրպագուին։ Մինչ մոդելը սելֆի էր անում մեկ այլ երկրպագուի հետ, երիտասարդը մոտեցել է մոդելին ու բռնել նրա ձեռքերը։ Մոդելը արմունկով հարվածել է նրան ու վիրավորել՝ ասելով․ «Ով է այս կեղտի կտորը»։ Անվտանգության աշխատակիցներն անմիջապես հեռացրել են մոդելին։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մեգապոլիսների առարկայական առաջին օլիմպիադայի Երևանի թիմի անդամներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մոսկվայում առաջին անգամ անցկացված Մեգապոլիսների առարկայական օլիմպիադայի Երևանի թիմի անդամներին, ովքեր թիմային հաշվարկով գրավել են պատվավոր 2-րդ հորիզոնականն ու արժանացել համապատասխան գավաթի և դիպլոմի։ Ընդ որում, անհատական արդյունքներով երևանցի աշակերտները նվաճել են 4 արծաթե և 2 բրոնզե մեդալներ: Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Արտաշես Շահինյանի անվան […]

Հատուկ կարիքներով շուրջ 300 երեխա այցելել է Կենդանաբանական այգի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ մայրաքաղաքում բնակվող հատուկ կարիքներով շուրջ 300 երեխա ծնողների ուղեկցությամբ այցելել է Երևանի կենդանաբանական այգի: Շրջելով վերակառուցված այգում՝ երեխաները փորձել են նաև ինքնուրույն կերակրել կենդանիներին: «Եռօրյա ծրագրի նպատակն էր սեր և հետաքրքրություն սերմանել երեխաների շրջանում բնության հանդեպ: Մեր կողմից նմանօրինակ նախաձեռնությունները կլինեն շարունակական», – նշել […]

Պետությանը պատճառել է ավելի քան 92 միլիոն դրամի վնաս

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ,  Աղասի Ալբերտի Հովսեփյանը, 2012-2013թթ. ընթացքում, գտնվելով ազատազրկման մեջ, համացանցի «Օդնոկլասնիկ» կայքի և իր տրամադրության տակ գտնվող հեռախոսների միջոցով ծանոթացել է ՀՀ քաղաքացիներ՝ Կ. Էհտիբարյանի, Գ. Սեյրանյանի, Ն. Բալասանյանի, Ռ. Մինասյանի, Պ. Բաղդասարյանի և Գ. […]

Մեսսին շնորհակալություն է հայտնել «Բորուսիային»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել Մյոնխենգլադբախի «Բորուսիային», որը Մեսսիին  մաղթել էր շուտափույթ ապաքինում: «Շատ շնորհակալ եմ «Բորուսիային» աջակցության համար: Դա շատ հաճելի ժեստ է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցական հաղորդագրություններ են ուղարկել ինձ: Պետք է հանգստանամ մի քանի օր, որպեսզի վերադառնամ ավելի ուժեղ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մեսսին: Հիշեցնենք, որ Մադրիդի «Աթլետիկոյի» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված