19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Խոշոր հրդեհ Մոսկվայում. կա 8 զոհ /ֆոտո, վիդեո/

Նախօրեին Մոսկվայի պլաստիկե իրերի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որը մարելու ժամանակ 8 հրշեջ-փրկարար է զոհվել: Նշվում է, որ հրդեհն այնքան ուժեղ է եղել, որ 8 ժամ շարունակ այն չեն կարողացել մարել: Մանրամասները` տեսանյութում

Անահիտ Բախշյանը հրավիրում է վարչապետի ուշադրությունը /վիդեո/

«Ուզում եմ վարչապետի ուշադրությունը հրավիրել կրթության ոլորտի վրա, այն առումով, որ այս ոլորտում շատ հաճախ են խնդիրներ  լինում: Նշեմ, որ շատ քաղաքականացված է այս ոլորտը, որը հակաօրինական է»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Բախշյանի խոսքով՝ կուսակցական քարոզչություն է իրականացվում կրթական հաստատություններում` հատկապես բուհերում, […]

Ինչպես ավելացնել զբոսարջիկների թիվը (վիդեո)

«Զբոսաշրջության ոլորտում մենք մեծ պոտենցիալ ունենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ մշակվել ու շրջանառության մեջ է գտնվում զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագիծը, որը հիմնարար լուծումներ է առաջարկում հյուրանոցներին, հանգստյան տներին և այլն: «Ոչ թե պետությունը պետք է անընդհատ մտնի այս հարաբերությունների մեջ, այլ խթանի ինքնակարգավորման համակարգը զբոսաշրջության […]

Ուշադրություն. սպասվում է -2…-4 աստիճան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2…-4 0C ցուրտ:    Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 24-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 25-28-ը սպասվում է […]

Շնորհավորել են

Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատարը,  Բուլղարիայի Հանրապետության,  Լիտվայի Հանրապետության վարչապետները շնորհավորական ուղերձներ են հղել Կարեն Կարապետյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Շավկատ Միրզիյոևի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Կարեն Վիլհելմի, Խնդրում եմ ընդունել իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում […]

ՕՀՎ-ն հայտնաբերել է ստվերում գործող գիշերային ակումբ

Խախտում կատարած տնտեսվարողը տուգանվել է շուրջ 3 մլն դրամով Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ: ՕՀՎ Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ստուգման արդյունքում պարզել են, որ ք.Երևան, Բագրևանդի 98 հասցեում ապրիլի 1-ից գործող «Ռայ» գիշերային ակումբը կազմակերպող տնտեսվարողը հարկային մարմին չի ներկայացրել գործունեության […]

Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին։ Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն անդրադարձան Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի` սեպտեմբերի 5-ին Հայաստան կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայամանանվորվածությունների իրականացմանը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցերի։

Կառնուտում տանիքը փլուզվել է. կա զոհ եւ վիրավորներ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը փլուզվել են, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Տ. Հ.-ը  (ծնված 1949 թ.) և Մ. Հ.-ը (ծնված 1981 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Գյումրիի ԲԿ, որտեղ Մ. […]

Երևանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով

Մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր են քննարկվել  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Միջոցառումների անցկացման հետ կապված՝  քաղաքապետն աշխատանքային խմբի ուշադրությունը հրավիրել է մասնավորապես այն հանգամանքի վրա, որ դրանք այս տարի պետք է կազմակերպվեն ավելի համեստ ձևաչափով: «Տեղյակ եք, որ դեռ այս տարվա մայիսին վերանայեցինք Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված