03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Նիկոլ ջան, Էդմոն ջան, սրտի ցավով եմ հետևում այս օրերին իրար հանդեպ կատարվող ձեր քայլերին. Թևան Պողոսյան

Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյբուքյան իր էջում բաց նամակ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին՝ վերջիններիս  հրավիրելով իր տուն՝ իր պատրաստած գինին խմելու ու մտորելու երկրի ապագայի մասին:

«Հարգելի պարոնայք,

Նիկոլ ջան, Էդմոն ջան, սրտի ցավով եմ հետևում այս օրերին իրար հանդեպ կատարվող ձեր քայլերին: Եթե շատ լավ չճանաչեի երկուսդ էլ, միգուցե ձայն չհանեի, կասեի քաղաքականություն է, ամեն ինչ քաղաքականության կանոնների մեջ են: Բայց լավ իմանալով ձեզ, շատ լավ հասկանալով, թե ինչ կարևորություն ունեք երկուսդ էլ վաղվա Հայաստանի համար, չեմ կարող մտածածս չբարձրաձայնել: Նիկոլ ջան, Էդմոն ջան, ֆիկցիա է գաղափարը, թե «իշխանության ձայները, միևնույնն է, ֆիքսված սեգմենտ են» և պետք է պայքարել ընդդիմության ձայներին տիրանալու համար: Սա իշխանության խայծն է, որ ընդունել եք:

Այսօր ձեր հրապարակային փոխադարձ «հարձակումները» մեծ հաճույքով տարածվում են, իսկ արդյունքում շարքային մարդը սկսում է մտածել «դե լավ, սրանք դեռ բան չունեն կիսելու, որ սենց են անում, բա որ իշխանություն ունեցան, ինչ կանե՞ն: Չարիքի փոքրագույնը երևի էս եղածներն են, գոնե պարզ է, ինչ են անելու»: Արդյունքում դուք պայքարում եք ոչ թե ընդդիմադիր ձայների համար, այլ ձայներ եք ուղարկում իշխանությանը: Մի՛ արեք դա, խնդրում եմ ձեզ, մարդիկ ձեզ այնքան մոտիկից չգիտեն, որքան ես գիտեմ, մի՛ փչացրեք հույսը, ուրիշ հույսի տեղ գրեթե չկա:

Հրավիրում եմ երկուսիդ էլ մեր տուն իմ քաշած գինին խմելու և մի քիչ մտորելու մեր երկրի ապագայի մասին»,-գրել է Թևան Պողոսյանը:

Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի մեջ երեկ ողջ օրվա ընթացքում հեռակա պատերազմ էր։ Ամեն մեկը պնդում էր, թե ինքն է իրական ընդդիմությունը՝ մյուսին մեղադրելով իշխանության կամակատարը լինելու մեջ։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ