28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«ՀԱՍԱԿ» կուսակցությունը հրավիրում է «Ժառանգություն» կուսակցությանը քաղաքական բանավեճի

Սեպտեմբերի 23-ին` ժամը 12:00-ին, «Երկու երես» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս   «Հայաստանում տեղի է ունենում հասարակության միտումնավոր բևեռացում ազգային արժեքների ոտնահարման միջոցով: Հայաստանի անկախության 25- ամյակը որոշ անձիք փորձեցին օգտագործել ի նպաստ իրենց անձնական PR-ի» խորագրով: Բանախոսներն էին «Հանուն սոցիալական արդարության (ՀԱՍԱԿ)» կուսակցության նախագահ՝ Արման Ղուկասյանը , խորհրդի անդամներ` Ծովինար Կոստանյանը, Սևան Աղաջանյանը,Նանե Սարգսյանը և Հայկ Ադամյանը:

«Հանուն սոցիալական արդարության (ՀԱՍԱԿ)» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանում տեղի է ունենում հասարակության արհեստական բևեռացում, հասարակությանը փորձում են պառակտել արևմտամետների և ռուսամետների, որ  մեր պես փոքր պետության համար դա անթույլատրելի է, և այդ գործողությունը առաջին հերթին վնասում է ՀՀ պետական շահերին: Հատկանշական է անկախության օրոք Ազատության հրապարակում մեկնարկած երթը դեպի ՌԴ դեսպանատուն: Նա իր խոսքում հայտարարեց, որ «Հանուն սոցիալական արդարության (ՀԱՍԱԿ)» կուսակցությունը դատապարտում է նման գործողությունները, որը տանում է հասարակության արհետսական բևեռացմանը:

«Հանուն սոցիալական արդարության (ՀԱՍԱԿ)» կուսակցության խորհրդի անդամ Ծովինար Կոստանյանը իր խոսքում առաջինը նշեց, որ մենք անկախության սերունդն ենք և մենք պետք է պահենք և պաշտպանենք մեր անկախությունը, իսկ նման ակցիաները ուղղակիորեն միտված են Հայկական բանակի հեղինակության նվազեցմանը, որից միայն օգտվում է ադրբեջանական քարոզչամեքենան. «Այնպիսի տպավորթույուն է, որ ակցիայի կազմակերպիչները թշնամու ջրաղացին են ջուր լցնում: Ինչ է նշանակում անկախության օրով դուրս գալ փողոց, անհասկանալի կոչերով և պնդել, որ մենք անկախ չենք» – ասաց նա: Այնուհետև Կոստանյանը անցում կատարեց սոցիալական ցանցերում տեղի ունեցող իրավիճակին և ներկայացրեց ինչեր են քննարկում, թե իսկանդերի «պույլտը» դրսում է, կամ մեր ձեռքում չէ, որը նա անվանեց անհեթեթություն:

«Հանուն սոցիալական արդարության (ՀԱՍԱԿ)» կուսակցության խորհրդի անդամ Սևան Աղաջանյանը իր խոսքում նշեց, որ նման ակցիաները իրենք դատապարտում են և դրանք ուղղված են երկրի պետականության դեմ: Սևան Աղաջանյանի խորհին համոզմամբ այս ակցիաների կազմակերպիչները ֆինասավորվում են արևմուտքից: Ինչու միայն ՌԴ դեսպանատան դիմաց ակցիա անցակցրեցին, չէ որ անկախությանը նվիրված միջոցառումների ժամանակ նաև այնտեղ կային մի քանի արևմտյան երկրների դրոշներ: Այստեղից հարց է ծագում, թե իրականում ի՞նչ նպատակ ունեն նմանատիպ ակցիաները, – ավարտեց Աղաջանյանը:

«Հանուն սոցիալական արդարության (ՀԱՍԱԿ)» կուսակցության խորհրդի անդամ Հայկ Ադամյանը անդրադարձավ ակցիայի կազմակերպիչներին, որտեղ նշեց հստակ անուններ ՝ Զարուհի Փոստանջյան և Դավիթ Սանասարյան, որոնց հրավիրեց քաղաքակիրթ բանավեճի՝ քննարկելու Հայաստանի Հանրապետության անկախության վերաբերյալ մի շարք հարցեր և միասին վերծանելու իրական խնդիրները, որոնք առկա են հասարակությունում:

Խորհրդի անդամներից Նանե Սարգսյանը ամփոփելով գործընկերների խոսքը կոչ արեց լինել, ոչ թե ռուսամետ կամ արևմտամետ, այլ լինել Հայամետ: Հայտարարեց, որ «Հանուն սոցիալական արդարության (ՀԱՍԱԿ)» կուսակցությունը դատապարտում է ցանկացած գործողություն, որն ուրղղված է խարխլելու ՀՀ Պետականությունը: Նա նաև նշեց, որ իրենք միջոցներ են ձեռնարկելու նմապատիպ գործողություններ թույլ չտալու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ