31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ես երբեք չեմ գնահատում դժվարությունը. Արծվիկ Մինասյանը` վարչապետի գնահատականից (վիդեո)

«Մեր տնտեսությունը ծանր վիճակում է, թե ոչ, ես, որպես Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար ու նախկինում էլ նախարար, երբեք չեմ գնահատում դժվարությունը, այլ փորձում եմ դժվարությունը հաղթահարելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկել»,-այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն` ի պատասխան հարցին, թե համաձա՞յն է վարչապետ Կարեն Կարապետյանի տված գնահատականին, թե տնտեսության վիճակը շատ ծանր է: Նա նշեց, որ մարտահրավերներն իրավիճակ են փոխել, ու դա պահանջում է ջանքերի գործադրում:

Հարցին, թե ինչ գնահատական կտա Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությանը, Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ կառավարությունում աշխատել են այն ծրագրերի շրջանակում, որոնք որ հավանության են արժանացել Ազգային ժողովի կողմից:

«Ես կարծում եմ, որ այդ ցուցանիշների տեսակետից արվել է առավելագույն հնարավորը, նոր խնդիրներ, որոնք որ ձևակերպված էին նաև համագործակցության փաստաթղթում, փորձ արել ենք այդ ուղղությամբ գործողություններ ձեռնարկել, բայց ես վստահ եմ, որ նոր կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, այդ համաձայնագրի դրույթները պետք է վերածի նաև գործողությունների, միջոցառումների ծրագրի», – նշեց Ա.Մինասյանը:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ