28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Փաշինյանն ու Մարուքյանը չեն զիջում. Վանաձորում կպայքարեն միայնակ

«Քաղաքացիական պամանագիր» կուսակցությունը Վանաձորում  ինքնաբացարկ չի հայտարարել: «Իմպիչմենթի փաստաթութղթ չէր ներկայացվել Ազգային ժողով, այդ պատճառով էլ ինքնաբացարկ չհայտնեցինք: Մենք ներկայացրել էինք 3 պայման, որ Էդմոն Մարությանը պետք է հայտարարեր, որ Սերժ Սարգսյանին չի համարում ընտրված նախագահ, Սերժ Սարգսյանն անձնական պատասխանատվություն է կրում «մարտի մեկի» համար և իմպիչմենթի նախագիծ ներկայացներ Ազգային ժողով:Խնդիրն այն է, որ այդ փաստաթուղթը չկա, այն գոյություն չունի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ Էդմոն Մարուքյանը, որպես ԱԺ պատգամավոր, պարտավոր էր իմանալ, որ խորհրդարանում իմպիչմենթի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ էլ չկա: «Մենք իրենից պահանջել ենք ընդամենը դա, ինքը կարող էր ասել` այո, ընդունում եմ ձեր պայմանները, հանեք թեկնածությունը, անեմ, այդքան բան»,-հավելեց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը առաջարկել էր Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները միավորվեն ընդդեմ ՀՀԿ-ի թեկնածուի, որ կարողանան հաղթանակ տոնել,  ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե եթե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարի, որ Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար, որ Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով, չի հանդիսանում լեգիտիմ նախագահ եւ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանին Իմպիչմենտի ենթարկելու նախագիծ ներկայացնի ԱԺ, ապա  Վանաձորում իրենց թեկնածուն ինքնաբացարկ կհայտնի։

Ավելի ուշ էդմոն Մարուքյանն էլ արձագանքել էր, որ պատրաստ է միանալ  Սերժ Սարգսյանին Իմպիչմենտի ենթարկելու Նիկոլ Փաշինյանի նախագծին։  Վերջինս էլ իր հերթին հակադարձել էր, թե ժամանակին այդպիսի նախագիծ ներկայացրել է, որի տակ չի ստորագրել Էդմոն Մարուքյանը։

Իսկ ԱԺ պատամավոր Թևան Պողոսյանն էլ առաջարկել է վերջ տալ այս հակամարտություններին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ