08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվեց 2 թեկնածու

Վանաձորի ավագանու նիստի սկզբում ավագանու անդամները քաղաքապետի պաշտոնի համար առաջադրեցին 2 թեկնածու: «Հանրապետական» կուսակցությունն առաջադրեց Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը, ով իրենց ցուցակն է գլխավորում, իսկ «Լուսավոր Հայաստան»՝ իրենց ցուցակի առաջին համար Քրիստ Մարուքյանի: Իրենց հերթին ԲՀԿ-ից հայտարարեցին, որ սատարելու են Քրիստ Մարուքյանի թեկնածությունը՝ համաձայն ԲՀԿ-ՀՎԿ-Լուսավոր Հայաստան կուսակցությունների միջև ստորագրված հուշագրի:

Շուտով մեր երկրում էլ գեյ-շքերթներ կկազմակերպեն

ԱԺ-ում վերջին քառօրյաի ընթացքում քննարկվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի՝ նախատեսվում է որոշակի արտոնություններ տալ ՀԿ-ներին: Այս հանգամանքը, սակայն,  քննարկումների ընթացքում անհանգստություն առաջացրեց որոշ պատգամավորների շրջանում: Որոշները մտավախություն հայտնեցին՝ որքան ՀՀ-ն ձգտում է մոտենալ եվրոպական արժեքներին, այնքան ազգային արժեքները վտանգվում են: Պատգամավորներից ոմանք նույնիսկ մտավախություն հայտնեցին, թե հնարավոր է՝ շուտով մեր երկրում էլ […]

Վանաձորի ավագանու նիստը մեկնարկեց օրհներգով. այստեղ են պատգամավորներ

Վանաձորի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու նիստը, որն առաջինն է ՏԻՄ ընտրություններից հետո: Նշենք, որ այսօր ավագանին պետք է քաղաքապետ ընտրի: Նոր սահմանադրության սահմանած կարգով՝ առաջին անգամ ընտրությունները կայացել են այլ կարգով՝ վանաձորցիներն ընտրել են ավագանիներին, իսկ վերջիններս էլ պիտի ընտրեն քաղաքապետ: Նիստին ներկա է Վանաձորի ավագանու 33 անդամներից 33-ը: Նկատենք, որ այստեղ են նաև «Հայկական […]

Համաներումը` մյուս տարի ՞ /վիդեո/

«Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի հանրապետությունում հրապարակվել է թվով իննը համաներում և ենթադրվող համաներումը լինելու է  տասերորդը համաներումը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Անկախության 25 ամյակի շրջանակներում հնարավոր համներման մասին լուրերին, ասաց փաստաբան Նորայր նորիկյանը: Մանրամասնելով փաստաբանը ընդգծեց. «Համաներումը դա Հայաստանի հանրապետության նախագահի բացառիկ իրավասությունն է` դիմելու Ազգային ժողովին համաներում հռչակելու համար: Կլինի համաներում թե ոչ […]

Ինչպես են պայթեցրել «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի մեքենան

Վանաձորի քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանի մեքենան նախնական տվյալներով պայթեցվել է նռնակով: Նախնական տվյալներով հանցագործություն կատարած  անձը նռնակի պայթուցիչի օղը քաշել եւ այն նետել է Գեւորգ Մկրտչյանի` Վանաձոր քաղաքում գտնվող առանձնատան առաջին հարկում կայանված ծառայողական մեքենան: Պայթյունից վնասվել է տան առաջին հարկի բետոնե հատակի անկյունային հատվածը, ինչպես նաեւ նշված ավտոմեքենան: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են […]

Գյումրու թեժ հաշվարկը. Բալասանյանը` քաղաքապետ

Հոկտեմբերի 9-ին   թիվ 34 ընտրատարածքային ընտրական   հանձնաժողովը  գումարած նիստը ամփոփեց ու հրապարակեց   Գյումրիի ավագանու ընտրության վերջնական արդյունքներն ու  Գյումրու ավագանու անդամների մանդատների բաշխումը ըստ կուսակցությունների։ Բայց մինչ նիստի սկսվելը՝  թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի տարածքում  լարված իրավիճակ էր։ Հավաքվել էին   տարբեր կուսակցական անդամները՝ բողոքարկելու  ու բոյկոտելու ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ու ընտրական օրենսգրքի անհասկանաելի դրույթը ՝ բոնուս […]

Վրաստանի խորհրդարան երեք կուսակցություն է անցել

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 8-ին, Վրաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ։ Վերջնահաշվարկներից պարզ է դարձել, որ ընտրությունների արդյունքում հանրապետության օրեսդիր մարմին են անցնում երեք կուսակցություններ՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը եւ «Հայրենասերների դաշինքը», գրում է newsgeorgia.ge-ն։ «Վրացական երազանքը» հավաքել Է ձայների 48,6 տոկոսը, «Միասնական ազգային շարժումը»՝ 27,14 տոկոս եւ «Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ 5 տոկոսը։  

Ավտովթար Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կան վիրավորներ

Հոկտեմբերի 8-ին, ժամը 18.26-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին` Արտաշատ քաղաքի մոտակայքում գտնվող ավտոտնակների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 32-րդ կմ-ին «Nissan Murano» մակնիշի 55 XX 559 պետհամարանիշով (վարորդ՝ 1974 թ. ծնված Հ. Մ.) դուրս է […]

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են

Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված