30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայ պատգամավորներին Չավուշօղլուի հայտարարությունը չէ, որ մտահոգում է (վիդեո)

«Ինչ հիշում եմ, միշտ էլ այս խոսակցությունը եղել է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադառնալով ԵԽԽՎ-ում Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Մեվլութ Չավուշօղլուի արած հայտարարությանը ԼՂՀ-ի «գրավված» տարածքների մասին: ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանն ասաց, որ Թուրքիան իր շահերն ունի, որոնք չեն համընկնում մեր շահերի հետ: Ըստ պատագմավորների` մտահոգվելու տեղիք […]

«Ես իմ ոլորտն ունեմ, զբաղվում եմ, հետ գալն ինձ համար բացառում եմ». Ծառուկյանը ասել է /վիդեո/

«Իշխանության գործունակության վարկանիշով առաջին տեղը ՏԻՄ ղեկավարն է, որովհետև երբ որ մարդը պրոբլեմ է ունենում, վազում է համայնքի ղեկավարի մոտ՝ դեղի փող չունեմ, երեխաս դուրս է մնում, վարձավճար չկա, սերմացու չունեմ, կովս սատկել է, երեխեն սոված է։ Դու օգնում ես, մյուս օրը կգաս կասես՝ պիտի ձայնը տաս Հանրապետականին։ Ես ո՞ւմ լսեմ, քե՞զ թե ուրիշ կուսակցության, […]

Պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն եւ եկամուտ կբերեն. գյուղնախարար

Մենք պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն եւ եկամուտ կբերեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար բաց դասի ժամանակ նշել է ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը: Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար այսօր կազմակերպել էր այցելություն ծիրանի, խաղողի կոլեկցիոն ու ցուցադրական […]

Թայլանդում մեկ տարվա սուգ է հայտարարվել

Նախօրեին երկարատեւ հիվանդությունից հետո 88 տարեկան հասակում մահացավ Թայլանդի թագավոր Փումիպոն Ադուլյադեթը։ Վերջինը թագավորել է 70 տարի, նա երկիրն ամենաերկարը գլխավորած միապետն էր։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, Թայլանդում թագավորի մահվան կապակցությամբ մեկ տարվա սուգ է հայտարարվել։ Նշվում է, որ թագավորությունում պետական դրոշները խոնարհված կլինեն մեկ ամսվա ընթացքում: Իսկ պետական ծառայողներին հրահանգված Է սեւ հագուստ կրել մեկ տարվա ընթացքում: […]

Գյումրիում արտակարգ իրավիճակ է. փոխրաձգություն է եղել /վիդեո/

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում: Թե ինչ է իրականում կատարվել` դեռևս պարզ չէ, հայտնի է, որ փողոցը երկու կողմից հիմա փակ է, տեղում աշխատում են ոստիկանները: Հայտնաբերվել են փամփուշտներ։ Ժամը 14.50-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցում իրար են բախվել երկու մեքենաներ, որին հետեւել է փոխհրաձգությունը:  

Ով ինձ ավելորդ անգամ վիրավորել ա, ես բոլորին ներում եմ. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը գիտի, որ հայաստանյան տնտեսության վիճակը լավ չէ, և  ըստ նրա` միավորվել է պետք: Այսօր լրագրողների հետ զրույցում Աբրահամյանն ասաց, որ նոր վարչապետին օգնելու համար պետք է միավորվել ու միասնաբար խնդիրները լուծել: Նախորդ վարչապետ հրաժարականի մասին նա միայն ասաց, թե Հովիկ Աբրահամյանն արել է այն, ինչ կարողացել է: Խոսելով իր […]

Ամպագորգոռ հայտարարությունները օդի մեջ մնացին. սոցիոլոգ /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց  ՏԻՄ ընտրությունների արդյունքները և խոսեց դրանց հնարավոր ազդեցությունների մասին ԱԺ առաջիկա ընտրությունների վրա: Մանրամասնելով ասելիքը սոցիոլոգը նկատեց. «Քաղաքական դաշտում վերջին տարիներին տեսանք, թե ինչպիսի վերաձևումներ եղան, ինչի ժամանակ ԲՀԿ-ն տրոհվեց, ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս եկավ ու վերակազմավորվեց, ՀՅԴ-ն վերադարձավ կոալիցիա: Իշխանական կյանքը վերաձևավորման փուլում է այժմ: Առաջ […]

Մարմնական վնասվածք՝ Նովոկուզնեցկում

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 12.55-ին, Մեծավան գյուղից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Արկադի Մ.-ն, որը 2015 թ. սեպտեմբերի 9-ից ՌԴ Կեմերովի մարզի Նովոկուզնեցկի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /մարմնական վնասվածք/ 1-ին մասի մեղադրանքով:

Պուտինը ժամանեց Հայաստան

Քիչ առաջ Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրան «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ Վլադիմիր Պուտինը ժամանել է Երևան` մասնակցելու հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված