30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերահաստատվել է ԼՂ հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը. ՀՀ նախագահ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ ամփոփել երևանյան նստաշրջանի արդյունքները: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքների վերաբերյալ Հարգելի՛ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հենց նոր վերջացավ ՀԱՊԿ […]

Ավտոբուսի վթարներից տուժածներին տեղափոխող ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել

Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին տեղափոխող ինքնաթիռը։ ՀՀ Առողջապահության նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ հիվանդանոցային բուժման կարիք ունեցողներին օդանավակայանում սպասող շտապօգնության մեքենաները տեղափոխում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում ՌԴ Վլադիկովկաս քաղաքի մոտակայքում վթարվել է Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը, ինչի հետեւանքով 5 զոհ […]

Արարատ Խանդոյանի պաշտպանը ահազանգում է

«Սասնա ծռեր»-ի անդամ Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի հայտարարությունը Հերթական անգամ տեղի է ունենում Մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Չիչոյանը առանց Արարատ Խանդոյանի և նրանց պաշտպանների անցկացրել է վերաքննիչ բողոքի քննություն։ Դատարանը դատական նիստը նշանակել է հոկտեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, իսկ պաշտպան Արա Ղարագյոզյանը դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը ստացել է հոկտեմբերի 13-ին, […]

Կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը /ֆոտո/

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նստաշրջանում քննարկվել են ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված առաջնահերթությունները: Նիստի օրակարգում […]

Հայտնաբերվեց Այգաբաց գյուղի տներից մեկի բակում

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հոկտեմբերի 13-ին, ժամը 8.45-ին, Այգաբաց գյուղի տներից մեկի բակից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սամվել Ե.-ին, որը հունիս 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով: […]

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է: Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով քննարկումից հետո ընդլայնված նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք հետաձգել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Օրակարգից հարցը հանվել է։ Այդ հարցին կանդրադառնանք  տարվա վերջին՝ Ռուսաստանում»,- ասել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված