ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել խուսափել չհամակարգված գործողություններից Սիրիայում

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին արձագանքել է հոկտեմբերի 20-ին Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսում` Թուրքիայի օդուժի կողմից իրականացված հարվածներին: Հրթիռակոծվել էին Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժեր» (ԺՊՈՒ-YPG)-ի` Հալեպի հյուսիսում գտնվող դիրքերը: Ըստ «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայության` Քիրբին բոլոր կողմերին, այդ թվում նաև թուրքական կողմին, կոչ է արել խուսափել չհամակարգված […]