Նոր նշանակում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Տիգրան Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։





































