06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Փնտրում ու սպասում են

Երեկ հանդիպման էինք վարչապետի մոտ: Եթե մարդը ժ. 20ին հանդիպում էր մեր հետ ու 22ին նոր տուն հասնում, ուրեմն երկրի նկատմամբ անտարբեր չի: Սա շատ խոսող փաստ է: Շատ անկեղծ էր, ուզում էր որ հավատանք ու վստահենք իրենց ջանքերին: Ուզում էր, որ օգնենք ու «թևերս քշտած» մասնակցենք պետականակերտման գործին: Ասաց` միայն իրենց աշխատանքով կարող են դա ցույց տալ ու «ամեն օր ազդակ են ուղարելու» այդ մասին:

Ասաց որ մեր ազգը անհավատալի դժվարությունների է դիմակայել ու այսօրվա դժվարությունները նույնպես կհաղթահարենք: Ասաց, որ փնտրում ու սպասում են լավ կրթված, առաջնորդություն ցուցաբերած, երկրի նկատմամբ երազ ու տեսիլք ունեցող մարդկանց վերադարձին, որ մասնակցեն պետականակերտման գործին ու լեռներ շարժեն: Շատ լավ հանդիպում էր: Թող Աստված օրհնի ամեն արդար մարդու գործը ու մշակների հանի իր արտում աշխատելու համար:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ