«Սասնա ծռեր»-ի Սմբատ Բարսեղյանը իրեն մեղավոր չի ճանաչում ոստիկանին սպանելու մեջ
Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, որը մեղադրվում է ոստիկանի սպանության համար, իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքներում։ Այս մասին հայտնում է Բարսեղյանի պաշտպանը` Հայկ Ալումյանը։ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ կազմակերպված խմբի կողմից, զենքի գործադրմամբ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, […]