Նոր նշանակումներ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարդան Ավետիսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական:
Այս մասին տեղեկանում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Վարդան Ավետիսյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը։ Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Գեւորգ Ալթունյանը, ով այդտեղ է տեղափոխվել Հանրային հեռուստատեսությունից:
Վարդան Ավետիսյանը նաեւ «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահն է։ Հիշեցնենք, որ այդ ՀԿ-ն կոչով էր հանդես եկել՝ դիմելով աշխարհազորային ջոկատների հրամանատարներին մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը՝ նոյեմբերի 11-ից 18-ն Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների պատճառով:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը արձագանքելով այս հայտարարությանը նշել էր, որ հայտարարությունը չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը, հավանաբար այն ուղղված է միայն ազատամարտիկների զգոնության բարձրացմանը:
Գեներալ Ավետիսյանի այս հայտարարությունը բազմաթիվ քննարկումների առիթ տվեց և նա ազատվեց զբաղեցրած պաշտոնից: