Կրծքով կերակրումը մայրիկի հաղթանակն է
Այսօր ամփոփվեցին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի համատեղ ջանքերով իրականացված «Կրծքով կերակրման հաղթարշավ» վեցամսյա ծրագրի արդյունքները: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կերակրման խրախուսմանն ուղղված ծրագրի բոլոր բաղադրիչները, ցուցադրվեցին հաղթարշավի ընթացքում ստացված՝ կրծքով կերակրումը խրախուսող գովազդային պաստառները, պարգևատրվեցին կրծքով կերակրման թեմայով լուսանկարչական մրցույթի հաղթողները, ինչպես նաև՝մրցանակներ շնորհվեցին բուժաշխատողների շրջանում հայտարարված […]