ՀՀ գլխավոր դատախազը աշխատանքային այցով Արցախում է
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ՀՀ գլխավոր դատախազին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը և ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: Քննարկվել է ՀՀ և ԼՂՀ դատախազությունների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:





































