11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Իշխանությունները վաբանկ են գնացել»

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը    հայտարարեց`  անդամակցելու է ՀՀԿ-ին:

Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց.

«Վարչապետի վարկանիշը կընկնի, բայց աննշան:  Այժմ բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են խորհրդառանական ընտրություններին: Ինքնըստինքյան ՀՀԿ-ն իր դեմ խնդիր է դրել իր առաջ:
Կարեն  Կարապետյանի վարչապետ  դառնալը հույսեր տվեց հասարակությանը, մարդիկ սպասում են, հավատում են, որ դրական փոփոխություններ կլինեն: Եթե Կարապետյանին հաջողվի ճգնաժամից դուրս բերել տնտեսությունը, դա կվերագրվի նաև ՀՀԿ-ին, իսկ եթե  ձախողվի, հասարակությունը դա էլ ՀՀԿ-ին կվերագրի: Ստացվում է՝  կամ լավ կլինի, կամ վատ: Իշխանությունները վաբանկ են գնացել»:

Քաղաքագետն ընդգծեց՝ ՀՀԿ-ն Կարապետյանի կառավարման ժամանակ սպասվող դրական փոփոխությունները ուզում է վերագրել իրեն, ու  հենց դրանով է պայմանավորված Կարապետյանի ՀՀԿ-ական դառնալը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ