09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Կրծքով կերակրումը մայրիկի հաղթանակն է

Այսօր ամփոփվեցին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի համատեղ ջանքերով իրականացված «Կրծքով կերակրման հաղթարշավ» վեցամսյա ծրագրի արդյունքները:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կերակրման խրախուսմանն ուղղված ծրագրի բոլոր բաղադրիչները, ցուցադրվեցին հաղթարշավի ընթացքում ստացված՝ կրծքով կերակրումը խրախուսող գովազդային պաստառները, պարգևատրվեցին կրծքով կերակրման թեմայով լուսանկարչական մրցույթի հաղթողները, ինչպես նաև՝մրցանակներ շնորհվեցին բուժաշխատողների շրջանում հայտարարված «Կրծքով կերակրման բարեկամ» մրցույթի հաղթողներին:

«Կրծքով կերակրումն օգուտների անհավանական հատկանիշներ ունի թե՛ մայրերեի, թե՛ երեխաների համար  և ճիշտ սնուցման և հիվանդություններից պաշտպանելու հիմնաքարն է», – նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Ցավոք, Հայաստանում կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես կրծքով է կերակրվում նորածինների միայն 35 տոկոսը: Այս ցուցանիշը Հայաստանի համար շատ ցածր է, և կարծում եմ, որ ճիշտ սնուցում և համապատասխան հոգածություն ապահովելով՝ մենք բոլորս կարող ենք անել ավելին՝  հանուն յուրաքանչյուր հայ մանուկի առողջության իրավունքի պաշտպանության»:

Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, որն ամրագրված է երեխայի իրավունքների կոնվենցիայի 24-րդ հոդվածում։ Երեխաներն իրավունք ունեն համապատասխան սնուցման, ինչը կարևոր է առողջության հնարավոր ամենաբարձր չափանիշին հասնելու նրանց իրավունքի իրականացման համար։ Կանայք, իրենց հերթին, իրավունք ունեն մանկական սնուցման մասին անկողմնակալ տեղեկատվություն ստանալու և որոշումներ ընդունելու։ Կրծքով սնուցման խրախուսման միջոցով կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13%-ը: Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ