23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սահակ Կարապետյանը նշանակվել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ

ՌԴ Դաշնության խորհրդի՝ դեկտեմբերի 14-ի լիագումար նիստում կայացրած որոշմամբ՝ Սահակ Կարապետյանը նշանակվել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ, գրում է INTERFAX.RU-ն։ «Սահակ Ալբերտի Կարապետյանին նշանակել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում»,- ասված Է ԴԽ-ի որոշման մեջ: Նրա թեկնածությունը, ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի ներկայացմամբ, առաջադրել Էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ավելի վաղ Սահակ Կարապետյանն զբաղեցնում Էր  ՌԴ […]

«Այսքան հալալ քրտինքով հարստացածներ մեր երկրում որտե՞ղից»

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ապօրինի հարստացումը քրականացնելու նախագծի գաղափարը լավն է համարում, բայց վստահ չէ՝ այն գործելու է: Նա հիշեց, որ օրինակ՝ Իտալիայում նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հարցը չքննարկվեց, երբ նա քաղաքականապես անպետք էր: «Իսկ մեր բոլոր պաշտոնյաների հայտարարագրերում հիմնական թրենդը փոխառություններն են՝ բոլորը տոկոսով փող տվող են: Մինչդեռ պաշտոնյան իրավունք չպետք է […]

Ինչ կա, չկա, թալնին, տարան. պատգամավոր

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հավհաննես Մարգարյանը կարևորում է «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, սակայն գտնում է, որ նախագծի հեղափոխական դառնալու համար օրենքը պետք է հետադարձ ուժ ունենա: «Ի՞նչ կա, չկա, արդեն ապօրինաբար թալնին, պրծան, սաղ տարել են էս երկրից: Եղած-չեղածն արտերկրում է գրանցված: Շուրջ 29 մլրդ դուրս են հանել՝ անկախության տարիներից ի վեր: […]

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մոտ նախնական ախտորոշվել է ստամոքսի արյունահոսություն

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված անձ Արթուր Սարգսյանի («Սասնա ծռերին» հաց բերող) առողջական վիճակի վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ դեկտեմբերի 11-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանը  գանգատվել է սրտխառնուքից, որովայնի հատվածի ցավերից: «Դեկտեմբերի 12-ին, ժամը 00:15 սահմաններում, կանչվել է շտապօգնություն եւ «ստամոքսի արյունահոսություն» նախնական ախտորոշմամբ հիվանդը տեղափոխվել է […]

Ոստիկանը ոտքով հարվածել է քաղաքացու դեմքին

Ոստիկանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.  «Քաղաքացի Մ. Տ.-ն հաղորդում է տվել  ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու վերաբերյալ: Նյութերի նախապատրաստման ընթացքում Մ.Տ.-ն բացատրություն է տվել, որ Հանրապետության փողոցում գտնվող  «Կովկաս պանդոկ»  ռեստորանի մոտից իրեն բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը ոտքով երկու անգամ հարվածել […]

Իրենց իրավունքն է. Շարմազանովը՝ Օհանյան- Օսկանյան – Հովհաննիսյան հնարավոր դաշինքից (վիդեո)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ–ն հեռու է բոլոր ակնառու գործիչներն իր շարքերը ներառելուց։ «Եղել եւ մնում են Ղարաբաղի հերոսներ, բայց նրանք իրենք են որոշում մտնել քաղաքականություն, թե ոչ, որ կուսակցությունը ընտրել, իսկ որը՝ ոչ»,– այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը՝ պատասխանելով կուսակցություն հիմնելու մասին Սեյրան Օհանյանի պլանների մասին: Նա […]

Հայտնաբերվել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբոր դին.գլխի շրջանում հրազենային վնասվածքներով

Նկարիչների միության շենքում այսօր՝ դեկտեմբերի 14-ի գիշերը հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Այս տեղեկությունը  Henaran.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից: Դին հայտնաբերել է շենքի անվտանգության աշխատակիցըլ:   «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ մահացածը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբայրն է՝ Ռոբերտ Հարությունյանը:

Հակամարտությունը չի կարող ռազմական ճանապարհով լուծվել․ Ուորլիք

Ապրիլին շփման գծում տեղի ունեցած բախումները մեծ թվով զոհերի բերեցին ու ցույց տվեցին, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել։ Այդ մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով պատրաստվում է հեռանալ պաշտոնից։ Նա ասել է, որ ապրիլին տեղի ունեցած բախումներից հետո կողմերը հետևում են հրադադարի ռեժիմին, և բանակցությունների սեղանին ԼՂ […]

Որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհներին առատ  ձյուն է տեղում: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Մ1՝ Երևան – Գյումրի – Վրաստանի սահման ավտոճանապարհի Մաստարա – Լանջիկ – Մարալիկ, Գյումրի – Աշոցք – Բավրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված