26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ կա, չկա, թալնին, տարան. պատգամավոր

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հավհաննես Մարգարյանը կարևորում է «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, սակայն գտնում է, որ նախագծի հեղափոխական դառնալու համար օրենքը պետք է հետադարձ ուժ ունենա: «Ի՞նչ կա, չկա, արդեն ապօրինաբար թալնին, պրծան, սաղ տարել են էս երկրից: Եղած-չեղածն արտերկրում է գրանցված: Շուրջ 29 մլրդ դուրս են հանել՝ անկախության տարիներից ի վեր: Սա այն դեպքում, որ մեր բյուջեն 27-28 միլիարդ է: Ես չեմ ասում, որ բերենք, դատենք էդ պաշտոնյաներին, բայց, գոնե, հետադարձ ուժ տանք, որպեսզի այն վնասը, որ ժամանակին հասցրել են երկրին, այսինքն՝ մնացել ենք մենք , ժողովուրդն ու Սևանա լիճը, էլ գետի երեսի եղածն, էլ գետնի տակի եղածը, մեղմ ասած փոշիացրել են»,- ասաց Մարգարյանը:

Նրա համոզմամբ՝  երկրում ապօրինի հարստացնելու բան էլ չի մնացել:

Հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, թե չի անդրադառնա պատգամավորի ասած թվերին, քանի որ ամեն ինչ ապացուցել է պետք: Ինչ վերաբերում է օրենքի հետադարձ ուժին, ապա նախարարը շեշտեց. «Այս հարցում իմ կարծիքը, մեղմ ասած, նշանակություն չունի, որովհետև գոյություն ունի ՀՀ Սահմանադրություն, ըստ որի, խստացնող կամ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չի ունենում: Որևէ պարագայում հետադարձ ուժ չի կարող լինել: Մի ցայտուն օրինակ բերեմ, մի քանի տարի առաջ մենք ապաքրեականացրինք վիրավորանք ու զրպարտություն, լավ, վատ, ճիշտ սխալ, հիմա չխոսեմ: Այսօր պատկերացրեք, որ մի քանի ամիս անց նորից քրաեկանցնում են զրպարտությունը:

Ի՞նչ է քրեականացնելուց հետո գնալու են նախկին հրապարակումների հետևից, վարչական հոդվածների հետևից և ասենք, որ դատենք սրանց համար»,- պատասխանեց Հովհաննիսյանը: Նախարարը պատգամավորի տված գնահատականները քաղաքական որակեց և շեշտեց, որ հետադարձ ուժ օրենքն ունենալ չի կարող:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ