14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հակամարտությունը չի կարող ռազմական ճանապարհով լուծվել․ Ուորլիք

Ապրիլին շփման գծում տեղի ունեցած բախումները մեծ թվով զոհերի բերեցին ու ցույց տվեցին, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել։ Այդ մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով պատրաստվում է հեռանալ պաշտոնից։

Նա ասել է, որ ապրիլին տեղի ունեցած բախումներից հետո կողմերը հետևում են հրադադարի ռեժիմին, և բանակցությունների սեղանին ԼՂ հակամարտության կարգավորման հարցով որոշակի առաջարկներ կան:

«Այս տարի մենք տեսանք փորձեր՝ բանակցության ճանապարհով հարցը կարգավորելու։  Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցություններից հետո հույս ունենք, որ կողմերը հետագայում ևս կառուցողական աշխատանքներ կտանեն առաջընթացի հասնելու համար»,-ասել է Ուորլիքը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ