17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ոստիկանը ոտքով հարվածել է քաղաքացու դեմքին

Ոստիկանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

 «Քաղաքացի Մ. Տ.-ն հաղորդում է տվել  ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու վերաբերյալ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Մ.Տ.-ն բացատրություն է տվել, որ Հանրապետության փողոցում գտնվող  «Կովկաս պանդոկ»  ռեստորանի մոտից իրեն բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը ոտքով երկու անգամ հարվածել է իր դեմքի շրջանին:

Հաշվի առնելով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ի հայտ են եկել առերեւույթ  հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքներ, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել  է  ՀՀ հատուկ քննչական ծառայությանը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ