Սիրտը հավատում է
Ինչ էլ որ կյանքը սովորեցնի, միեւնույնն է՝ սիրտը հավատում է հրաշքների։ Լերմոնտով
Ինչ էլ որ կյանքը սովորեցնի, միեւնույնն է՝ սիրտը հավատում է հրաշքների։ Լերմոնտով
«Իսլամական Պետություն ռազմաքաղաքական կառույցն իրականում վերազգային ֆինանսական կենտրոնների կողմից ստեղծված հերթական բիզնես նախագիծն է, որի գաղափարախոսական եզրույթը նոր աշխարհակարգի սահմանման նեոստրկատիրական դոկտրինալ հիմունքների իրագործումն է: Տվյալ տրանսազգային խմբերի ռազմավարական հայեցակարգը կայանում է կառավարելի քաոսի միջոցով ֆինանսական կապիտալի դիկտատուրայի հաստատումը տարբեր երկրներում և տարածաշրջաններում, որն ուղեկցվում է ազգային-պետական կառույցների փլուզումով և էտնոռասսայակն միավորների բնաջնջմամբ: Սիրիական բանակի […]
Թամարա Սարգսյանը 2014 թվականի դեկտեմբերի 12-ին ծննդաբերում է զույգ երեխաներ՝ աղջիկ և տղա: Որդու իններորդ ամսում նկատվում են մանկական ուղեղային կաթվածի նշաններ, իսկ դուստրը ծնված օրից տառապում է իխտիոզ մաշկային հիվանդությամբ: Որդու՝ Անդրանիկի մոտ, ըստ ախտորոշման, բացակայում են գանգուղեղային և մենինգիալ ախտանիշները, ինչի արդյունքում փոքրիկի մոտ առկա է շլություն, հենաշարժողական համակարգի թերացում՝ ստորին վերջույթներում ավելի […]
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է լսել ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները, քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերը և այն, թե ինչ կերպ կառավարությունը կարող է աջակցություն ցուցաբերել նրանց: Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների սոցիալ-տնտեսական վիճակին, համայնքային […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Նախագահը շնորհավորել է դեսպան Վիսկոնտիին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան՝ դիվանագիտական կարևորագույն առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության միջնորդական ջանքերը հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով […]
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հայաստանի Հանրապետության 10 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ղեկավարներին՝ լսելու նրանց գործունեությանը խոչընդոտող խնդիրները և կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա զարգացման համար: Խոշոր հարկատուները, խոսելով իրենց հուզող խնդիրներից, բարձրաձայնել են հարկային գերավճարների մեծ չափերին, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, մաքսազերծման ժամկետների կրճատմանը, մրցակցային դաշտին վերաբերող […]
Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։ Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ բանակցային գործընթացի առաջ մղման համար հրամայական է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների անշեղ իրականացումը: Այս առումով կարևորվեց Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ […]
Ազգային ժողովը արտահերթ նստաշրջանին քննարկման դրեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը հարակից նախագծերի փաթեթով երրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ելույթը սկսեց շնորհակալություն հայտնելով քվեարկության արդյունքների համար: «Արդյունքները շատ խոսուն էին, հստակ էին՝ հաշվի առնելով խմբակցություններից մեկի բացակայությունը կուսակցական միջոցառմանը մասնակցելու […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Պաոլո Ջենտիլոնիին՝ Իտալիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն և բազում ձեռքբերումներ պատասխանատու գործունեության մեջ` հանուն բարեկամ Իտալիայի և իտալացի ժողովրդի հետագա վերելքի ու բարօրության: «Մեր երկրներին միավորում են հնամյա ամուր կապերը՝ խարսխված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա: Ջերմությամբ եմ հիշում վերջերս Երևանում կայացած մեր անկեղծ […]























