08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Կա վստահության քվե, որով օրենքը կյանքի կկոչվի. Վ. Սարգսյան

Ազգային ժողովը արտահերթ նստաշրջանին քննարկման դրեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը հարակից նախագծերի փաթեթով երրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ելույթը սկսեց շնորհակալություն հայտնելով քվեարկության արդյունքների համար:

«Արդյունքները շատ խոսուն էին, հստակ էին՝ հաշվի առնելով խմբակցություններից մեկի բացակայությունը կուսակցական միջոցառմանը մասնակցելու պատճառով: Առաջին ընթերցման նկատմամբ ունենք կողմ քվեարկողների, սատարողների աճ»,-նկատեց նա: Նախարարը նշեց, թե մասակցել են բոլոր խմբակցությունները և մեծ մասը միաձայն կողմ է քվեարկել: «Դա ներշնչում է, որ կա վստահության քվե, որով օրենքը կյանքի կկոչվի»:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ երրորդ ընթեցման ժամանակ կատարվել են զուտ խմբագրական փոփոխություններ: Նիստը վարող ՀՀԿ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ կանոնակարգով ոչ հարցեր և ոչ էլ քննարկումներ չեն կարող լինել, և հարցի քննարկումն այսքանով ավարտվեց:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ