26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք միշտ բաց ենք և պատրաստ աջակցել ձեզ. Վարչապետը հանդիպել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է լսել ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները, քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերը և այն, թե ինչ կերպ կառավարությունը կարող է աջակցություն ցուցաբերել նրանց:

Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների սոցիալ-տնտեսական վիճակին, համայնքային ենթակառուցվածքների, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, ուսուցչական կադրերի վերապատրաստմանը, բարձրագույն ուսումնական հաստատություններում պետպատվերի տեղերի ընդլայնմանը, հեռուստահաղորդումների համար եթերաժամանակի տրամադրանը վերաբերող հարցերի: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները գոհունակությամբ նշել են, որ լայնորեն ներգրավված են մեր երկրում տեղի ունեցող մարզային ու հանրապետական տարբեր կրթական, մշակութային ու հասարակական միջոցառումներին, իրենց ազգային կրթական ու մշակութային կենտրոնները ՀՀ-ում գործում են հաջողությամբ, ինչը նպաստում է լեզվի, մշակույթի և ավանդույթների պահպանմանը:

Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «Նախ և առաջ ես կհամարեմ շատ բավարարված իմ աշխատանքի մեջ, եթե կարողանամ օգտակար լինել ձեզ՝  ազգային իդենտիֆիկացիայի և ազգային մշակույթի պահպանման գործում: Երկրորդ, ես միշտ ձեզ վերաբերվելու եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի բոլոր այն կենցաղային հարցերում, որոնք կան, որովհետև անկախ նրանից, գյուղն ինչական է՝ պետք է ունենա ջուր, գազ և այլն: Այդ առումով, վստահ եղեք, որ մենք միշտ բաց ենք և պատրաստ աջակցել ձեզ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ