07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհներին առատ  ձյուն է տեղում:

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Մ1՝ Երևան – Գյումրի – Վրաստանի սահման ավտոճանապարհի Մաստարա – Լանջիկ – Մարալիկ, Գյումրի – Աշոցք – Բավրա և Մ3՝ Մարգարա – Վանաձոր – Վրաստանի սահման ավտոճանապարհի Ապարան – Քուչակ, Արագած – Ծիլքար  և հանրապետական նշանակության Արթիկ – Ալագյազ, Արթիկ – Մարալիկ  ճանապարհահատվածները:

Հորդորում ենք վարորդներին նշված ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ