19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Շվեդական դատարանը որակեց Բարբարոս Լեյլանիի հայատյաց հայտարարությունները որպես քրեական հանցագործություն

Դեկտեմբերի 14-ին Ստոկհոլմի շրջանային դատարանը վճիռ կայացրեց Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի գործի առնչությամբ, որը ապրիլի 9-ին Շվեդիայի ադրբեջանական, թուրքական եւ թուրքմենական մի շարք համայնքային կազմակերպությունների կողմից Ստոկհոլմի կենտրոնում կազմակերպված ցույցի ժամանակ հանդես էր եկել բացահայտ հայատյաց և ազգայնամոլական հայտարարություններով։ Դատարանը վճռեց, որ Շվեդիայի քրեական օրենսգրքի 16 հոդվածի 8 մասի 2-րդ կետի համաձայն Լեյլանին կատարել է […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվեց թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Թանկ մարդ էր. ԱՄՆ-ից հայ բայքերները ցավակցել են

«Շատ ծանր էր մեզ համար Արմեն Երիցյանի մահվան լուրը: Մեզ համար նա շատ թանկ ու հարազատ մարդ էր: Մարդ, որը պատրաստ էր լսել ու աջակցել և քանի որ մեր ակումբը բարեգործական ակցիաներ է իրականացրել և էլեկտրական անվասայլակներ նվիրել հաշմանդամներին՝ Արմեն Երիցյանի ուղղորդումը կարևորել ենք: Մեր ընկերը՝ Սամ Նաջարյանը հարազատ եղբոր պես է ընդունել ԱԻՆ նախարարին […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Ողջունելով դեսպանին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի քաղաքապետարանի և ԻԻՀ դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ այն իսկապես արդյունավետ է ու հաջողված: Անդրադառնալով երկու մայրաքաղաքների համագործակցությանը՝ Երևանի քաղաքապետը նկատել է, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է […]

Հասմիկ Կարապետյանը դուստր է ունեցել

Երգչուհի Հասմիկ Կարապետյանն այսօր մայրիկ է դարձել։ Երգչուհին ու նրա ամուսինը՝  Շանթ Քիրմիզյանին դուստր են ունեցել, ում անվանել են Տաթեւ։ Հասմիկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջը արդեն լի է բազմաթիվ շնորհավորանքներով։ Սիրով միանում ենք բոլոր շնորհավորանքներին ու փոքրիկին խաղաղ մանկություն մաղթում։

Օսկարակիր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն 65 հազար ԱՄՆ դոլար է ուղարկել Հայաստանի մանուկներին /ֆոտո/

Օսկարակիր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում նվիրատվություն է կատարել հայ գիտնական, բարերար Կարո Արմենի հիմնած «Հայաստանի մանուկներ»  հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ, գրում է arevelk.am-ը։ Նյու-Յորքից պարբերականը տեղեկանում է, որ դերասանի նվիրատվությունը՝ Հայաստանի գյուղական համայքներում ապրող մանուկներին, կազմել է 65 հազար ԱՄՆ դոլար: Լեոն այդքան գումարով գնել է նկարիչ Ջո Բրադլիի՝ հավաքույթի ժամանակ աճուրդի […]

Հայկական դրամի կայուն լինելը արհեստական չէ. Վ. Այվազյան

«Հայկական դրամի կայուն լինելը արհեստական չէ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: «Աշխարհի բոլոր տեղերում է այդպես, դոլարային ամրապնդումներից հետո ցանկացած տնտեսությունում տեղի է ունենում դրամի արժեզրկում: Մեր կողքի երկրները նայեք. թուրքական, իրանական, վրացական շուկան, ֆունտը, եվրոն, այնպես որ տնտեսական պրոցեսներ են»,- ասաց նա: Այվազյանը նշեց […]

Արման Սահակյանը՝ ՀՀԿ-ի ցուցակո՞ւմ

«Դա կարող է լինել միայն քաղաքական որոշման արդյունքում»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք ճիշտ են հրապարակումները, որ ինքն ընդգրկվելու է ՀՀԿ-ի ցուցակում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է: Հետաքրքրվեցին՝ ցանկություն ունի օրենսդիր մարմնում հայտնվելու, սակայն Սահակյանը պատասխանեց. «Եթե կուսակցությունը որոշի, ուրեմն, […]

Հիվանդանոցներում տեղերը բավականացնում են.նախարար/վիդեո/

«Հայաստանում գրիպով հիվանդների թիվը 1.5 շաբաթում 17 հազարից նվազել է մինչեւ 5-5.2 հազարի»,-Կառավարության նիստից հետո, լրագրողներին հայտնեց  առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։ Նախարարի  խոսքով՝ հոսպիտալացման դեպքերը դեռ այնքան են, որքան թեժ ժամանակ, բայց հիվանդացությունը նվազել է։ «Հիվանդանոցներում տեղերը բավականացնում են բոլորի համար, ովքեր խնամքի կարիք ունեն»,–նշեց  նախարարը։ Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված