21 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռոգոզինը մեկնում է Բաքու`Ալիեւի հետ Հայաստանին «Իսկանդերների» մատակարարումների հարցը քննարկելու. Коммерсант

Ռուսական Коммерсант-ի տեղեկություններով` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այսօր աշխատանքային այցով մեկնում է Բաքու, որտեղ պետք է կայանա ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Պարբերականի տեղեկություններով` կողմերը կքննարկեն երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարման հարցը։ Коммерсант-ը գրում է, որ Ռոգոզինը Բաքու  է մեկնելու միջկառավարական հանձնաժողովի նիստի նախօրեին, որը դեկտեմբերի 16-ին է […]

Բացակայող պատգամավորին քվեարկության իրավունք կտրվի

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ Կանոնակարգ- օրենքում առաջարկվող փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ: Պետա-իրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորն իրավունք կունենա մասնակցել քվեարկություններին: Եթե պատգամավորը մշտական հանձնաժողովներում մասնակցել է քննարկումներին, ապա իրավունք պետք է ունենա նաև դիրքորոշում հայտնել: «Կարգն այսպիսին է. պատգամավորը փակ ծրարով հանձնում է քարտուղարություն իր կողմ, դեմ կամ ձեռնպահ լինելը, […]

Նախագահը հրամանագիր է ստորագրել Ռոլանդ Շառոյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ռոլանդ Շառոյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, դեկտեմբերի 07-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների […]

Լարսում մնացած բեռնատարների վարորդներին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն /վիդեո/

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Ստեփանծմինդա – Լարս ճանապարհահատված՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Արդեն մոտ 2 շաբաթ է` ձյան առատ տեղումների և բքի պատճառով ճանապարհահատվածը որոշակի սահմանափակումներով բաց էր միայն մարդատար և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Բեռնատարները 10 օրից ավելի է` սահմանակետում սպասում են եղանակային պայմանների […]

Հինգշաբթի օրվա աղոթք

Ներող և ներգործող բարիքների, բազմագութ ողորմած Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը ջրին հրամայեցիր իրենից հանել ծովի զեռուններ ու ձկներ և երկնքի թռչուններ, և օրհնեցիր նրանց աճել ու բազմանալ և մինչև այսօր ու այսուհետև խնամարկում ես նրանց: Եվ արդ, ես` բազմամեղս, ընկած աղաչում եմ քեզ, առատաձեռն և ամենագութ Տեր, մի՛ զրկիր բազմամեղիս քո […]

Իրադրությունն առաջնագծում

Դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից  տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 45 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի վրա արձակվել է  1000-ից ավելի կրակոց: Արևելյան /Մարտունի/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ /1 արկ/: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան քայլերի են դիմել միայն […]

Կուսակցությունները պարտադիր պիտի մասնակցեն ընտրություններին

Ազգային ժողովը երկրորդ ընթերցամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը 85 կողմ, 4 դեմ, 7 ձեռնպահ քվեարկությամբ: Նշենք, որ կուսակցության գործունեությունը հիմնվում է անդամության կամավորության, անդամների իրավահավասարության, սեռից, ռասսայից, մաշկի գույնից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության արգելման, կուսակցության անկախության, ինքնակառավարման, կոլեգիալության, գործունեության թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության սկզբունքների […]

Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու. վարչապետ

Կառավարության  այսօր վա  նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ  Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակին: Այնուհետ վարչապետ Կարեն Կարապետյանը  անցավանդական  հանձնարարականներին: Վարչապետը անդրադարձավ նախարարների կողմից տարեկան ծրագրերի մշակմանը և իր դժգոհությունը հայտնեց դրա կատարման վերաբերյալ: «Վերջերս ծանոթացել եմ այդ ծրագրերին, ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել, քանի որ այդ առաջարկությունները միշտ չէ, որ իրագործելի են: […]

Խառնաշփոթ Ազգային ժողովում. էլ «գործ տվող», էլ կարգազանց պատգամավորներ…

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր խորհրդարանում նախքան քվեարկության մեկնարկը պահանջեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից ներկայացնել գրանցման պատկերը, քանի որ նա նկատել էր, որ պատգամավորներից ոմանք ներկա չեն, սակայն նրանց փոխարեն գրանցվել են: ԱԺ նախագահը դա չարեց՝ ասելով, որ հետո է ներկայացվելու այդ պատկերը: Քվեարկությունից հետո պատգամավորը կրկին հանդես եկավ նույն պահանջով: Այդ ժամանակ տեղից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված