06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Չավուշօղլուի հերթական անհեթեթ հայտարարությունները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանին կոչ է արել 1915 թվականին տեղի ունեցած դեպքերն  ուսումնասիրելու համար  ստեղծել համատեղ հանձնաժողով: Ըստ թուրքական «Gazetevatan» լրատվամիջոցի՝ լրագրողների հետ զրույցում թուրք նախարարը ողջունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը չեղարկելու մասին Ֆրանսիայի սահմանադրական դատարանի ընդունած որոշումը: Բացի այդ Չավուշօղլուն գոհունակությամբ է ընդունել այն փաստը, որ  Դանիայի խորհրդարանի կողմից 1915թ. վերաբերյալ ընդունած […]

Ոստիկանությունը զգուշացնում է վարորդներին

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 11.30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում: Տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով, ինչպես երեկ, այսօր նույնպես, փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բավրա-Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռի հատվածը: Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Ապարան–Արագած–Թալին, Շիրակի մարզ, Սևան–Դիլիջան՝ մինչև Դիլիջանի շրջադարձերը, Կոտայքի մարզի Չայնիի ոլորաններից […]

Միգուցե դատարան էլ դիմենք. Ք. Մարուքյան

Կառավարությունը ոչ մի պաշտոնական պատասխան չի տվել Վանաձորի ավագանու 3 ընդդիմադիր խմբակցություններին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Քրիստ Մարուքյանը: Վանաձորի ավագանու ԲՀԿ, ԼՀ և «Հայկական վերանունդ» խմբակցությունները դիմել էին Կառավարություն՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու պահանջով: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական քաղաքապետին չի հաջողվում նիստ գումարել, և ավագանին բոյկոտում է […]

«Իրանը կոչնչացնի Ադրբեջանը».քաղաքագետ/տեսանյութ/

«Տավուշը միշտ էլ վտանգված է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սեգեյ Շաքարյանցը: Քաղաքագետը բավականին լուրջ վերլուծություն է արել և գտնում է, որ աշխարհաքաղաքական խաղերի լաբիրինթոսում Արցախի հարցը անակնկալ լուծում կստանա: «Իրանը կոչնչացնի Ադրբեջանը»,-տարբերակ է մատնանշում քաղաքագետը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Հայաստանում Միացյալ Թագավորության պաշտպանության գծով կցորդը շնորհավորել է ՀՀ բանակի 25 ամյակը

Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում Միացյալ Թագավորության պաշտպանության գծով կցորդ, Թագավորական ծովային հետևազորի փոխգնդապետ Դեյվիդ Էթելը շնորհավորական ուղերձ է հղել Հայկական բանակի հիմնադրման 25-րդ ամյակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում ասվում է. «Հայկական բանակի հիմնադրման 25-րդ տարեդարձի առթիվ ցանկանում եմ իմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները հղել Հայաստանին: Միացյալ Թագավորության ու Հայաստանի միջև շարունակվում են համապարփակ […]

Թշնամու դեմ պատերազմը վարում էինք բառի բուն իմաստով մեր տան մեջ․ ՀՀ նախագահ

Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, անձնուրաց քաջության, անմնացորդ նվիրումի, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստվածության գործում ունեցած ավանդի համար շուրջ երկու հարյուր զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ: […]

Հենրիկը փրկեց ընկերոջ կյանքը…./տեսանյութ/

Ապրիլյան մարտերի ժամանակ հայրենիքը պաշտպանելիս զոհվեց կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանը: Վիրավոր ընկերներին դուրս բերելիս թշնամին նկատեց նրան: Հենրիկը ստացավ մահացու հրազենային վիրավորում, բայց փրկեց ընկերների կյանքը: «Չգիտեմ, դեռ սպասում եմ: Ինձ թվում է, թե իմ տղան կվերադառնա: Հա հպարտ եմ, որ հայրենիքի համար է զոհվել, բայց….»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հենրիկ Ղահրամանյանի մայրը՝ Ռուզաննա Ղահրամանյանը: […]

Գոհության աղոթք

Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրեցիր Քո բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ: Զորացրու՛ և մեզ, Տեր՛, պահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ: Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք և գալիք բարիքներին հասնենք Քո բոլոր սուրբերի հետ` մեր Տեր և […]

Այսօր բանակը մեր պարծանքն է, մեր լինելիության գրավականը

ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահները, Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը, բարձրաստիճան պաշտոնյաներ, սպաներ, գերատեսչությունների ղեկավարներ և քաղաքացիներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այսօր բանակը մեր պարծանքն է, մեր լինելիության գրավականը, մեր անվտանգ վաղվա երաշխավորը: Շնորհավոր բոլորիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված