25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ոստիկանությունը զգուշացնում է վարորդներին

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 11.30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում: Տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով, ինչպես երեկ, այսօր նույնպես, փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բավրա-Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռի հատվածը:
Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են ԱպարանԱրագածԹալին, Շիրակի մարզ, ՍևանԴիլիջան՝ մինչև Դիլիջանի շրջադարձերը, Կոտայքի մարզի Չայնիի ոլորաններից մինչև Գեղարքունիքի մարզ՝ Սևան, Մատունի, Գավառ, Վարդենիս,ՍոթքՔարվաճառ, ԲերդՃամբարակ ճանապարհահատվածները:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհայինոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշությունև ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածներից օգտվելուց:
Մայրաքաղաքում երթևեկող վարորդներին նույնպես հորդորում ենք ցուցաբերելծայրաստիճան զգուշություն և երթևեկել ձմեռային անվադողերով:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ