20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Չավուշօղլուի հերթական անհեթեթ հայտարարությունները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանին կոչ է արել 1915 թվականին տեղի ունեցած դեպքերն  ուսումնասիրելու համար  ստեղծել համատեղ հանձնաժողով:

Ըստ թուրքական «Gazetevatan» լրատվամիջոցի՝ լրագրողների հետ զրույցում թուրք նախարարը ողջունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը չեղարկելու մասին Ֆրանսիայի սահմանադրական դատարանի ընդունած որոշումը: Բացի այդ Չավուշօղլուն գոհունակությամբ է ընդունել այն փաստը, որ  Դանիայի խորհրդարանի կողմից 1915թ. վերաբերյալ ընդունած բանաձևում չի կիրառվել ցեղասպանություն եզրույթը:

Հայաստանին ուղղված կոչում, Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասում է. «Մենք միշտ Հայաստանին ասում ենք, որ եթե հավատում եք ինքներդ Ձեզ, ապա եկեք  համատեղ հանձնաժողով ստեղծենք: Այլ երկրներից էլ գիտնականներ թող մասնակցեն: Բոլոր արխիվները թող բացեն, դրանից հետո մենք կընդունեք ի հայտ եկած ցանկացած արդյունք: Սակայն մինչև օրս Հայաստանը դրան չի գնացել: Ինչո՞ւ: Իրենք էլ գիտեն, որ ցեղասպանություն չի եղել, բայց արտասահմանյան լոբբիստական ուժերի հետ շարունակում են համագործակցում Թուրքիայի դեմ»:

Չավուշօղլուն, շարունակելով առաջ քաշել անհեթեթ պնդումներ,  նույնիսկ հայտարարել է, որ հայկական սփյուռքը  համագործակցում է գյուլենական համայնքի հետ,  որը Թուրքիայում  որակվում է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ