08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

Այսօր՝ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված զինծառայող, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է։ Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում: 1992 թվականին ընտանիքը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: Չէր սիրում աչքի ընկնել։ Բայց լուսանկարներում անպայման պետք է հերոսի հագուստով լիներ։ Դպրոցում առանձնանում էր լեզուների իմացությամբ, բայց որոշում է սպորտով […]

Հունվարի 30-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի  30-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:   ԹԵՄԱ՝   ԱԺ ընտրություններին ընդառաջ.  դաշինքներ, սպասվող ներքաղաքական զարգացումներ:

«Սեյրան Օհանյանի վարքը մեծ վտանգ է ներկայացնում» (տեսանյութ)

«Սեյրան Օհանյանի վարքը մեծ վտանգ է ներկայացնում», – այսօր  Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց   Լեռնային Ղարաբաղի հերոս, ԼՂՀ ԱԽ քարտուղար գեներալ Վիտալի Բալասանյանը։ Վերջինս կոչ  արեց հեռու մնալ ներքաղաքական լարվածությունից։ Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քննադատությանը իշխանության հասցեին՝  Բալասանյանը նշեց. «Դա շատ վտանգավոր է, քանի որ ոչ մի մարդ, առավել եւս ուժային […]

Լարսը բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ապրիլյան պատերազմի ժամանակ արտահայտված թերություններն արդեն իսկ շտկվել են. ՊԲ հրամանատար (տեսանյութ)

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի խոսքով՝  ապրիլյան պատերազմի ժամանակ ակնհայտ դարձած թերություններն արդեն իսկ շտկվել են, ավելին՝ սպառազինության  հետ կապված՝ առաջընթաց կա: Այս մասին նա նշեց այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում: ՊԲ հրամանատարն ասաց, որ այս պահին առաջնագծում իրավիճակը հանգիստ է: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայտնաբերվել է դի

Հունվարի 27-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի թիվ 17 շենքի 5-րդ հարկի բնակարանից, որի բնակիչը չի պատասխանում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. սև հեղուկ է լցվում բնակարաններից մեկը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրակարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների ներկայությամբ ահազանգողը գազի հաշվիչից դադարեցրել է գազամատակարարումը: Փրկարարները […]

ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Ես Ձեզ հավերժ զինակից ընկեր. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ։ Տարածած տեսանյութում նա մասնավորապես ասել է. «Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ Ազատամարտի փառապա՛նծ մարտիկներ Հայրենիքին կյանքը նվիրած հայորդիների սիրելի՛ հարազատներ Շնորհավորում եմ Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ: Հայ ժողովրդի նորօրյա պատմության ամենամեծ ձեռքբերումը հայկական բանակն է՝ Հայաստանի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված