26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Միգուցե դատարան էլ դիմենք. Ք. Մարուքյան

Կառավարությունը ոչ մի պաշտոնական պատասխան չի տվել Վանաձորի ավագանու 3 ընդդիմադիր խմբակցություններին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Քրիստ Մարուքյանը: Վանաձորի ավագանու ԲՀԿ, ԼՀ և «Հայկական վերանունդ» խմբակցությունները դիմել էին Կառավարություն՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու պահանջով:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական քաղաքապետին չի հաջողվում նիստ գումարել, և ավագանին բոյկոտում է նիստներն ու պահանջում քաղաքապետի հրաժարականը: Դեռ երեկ Քրիստ Մարուքյանը մեզ ասաց, որ պատասխան տալու ժամանակը լրացել էր, սակայն քանի որ շաբաթվա վերջին աշխատանքային օրն էր, դեռ սպասում էին:

Երեկ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը նշել է, որ Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանի միջնորդությունը՝ Վանաձորի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 62-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի 2-րդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի 2-րդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին։ Վանաձոր համայնqի ավագանու ընտրությունները կայացել են  2016թ․ հոկտեմբերի 2-ին, համայնքի ղեկավարն ընտրվել է համայնքի ավագանու 2016թ․ հոկտեմբերի 10-ի նիստում։ Այնուհետև քվորում չլինելու պատճառով ավագանու նիստեր չեն կայացել։

Նույն օրենքի 69-րդ հոդվածի առաջին մասի համաձայն կառավարությունը կարող է անժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավել չեն կատարվում։ Հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 28-ը ընկած ժամանակահատվածը չի բավարարում վերոնշյալ ժամանակային պահանջին՝ երեք ամիս, ուստի գտնում ենք, որ կառավարությունը չունի բավարար իրավական հիմքեր Վանաձոր համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար»,- ասել է Շուշան Սարդարյանը:

Քրիստ Մարուքյանն ասաց, որ այս պատասխանն այդքան էլ զարմանալի չէր, և իրենք շարունակելու են իրենց պայքարը, միգուցե դատարան էլ դիմեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ